ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին, խոստովանելով, որ կարոտում է նրանց և հրավիրել է մարտի 26–ին կայանալիք իր համերգին։
«Բարև, Երևան, վերջերս հիանալի լուր ստացա, որ մարտի 26–ին մենք ձեզ հետ կհանդիպենք։ Շատ ուրախ եմ, որ այդքան երկար չենք եղել ձեզ մոտ և արդեն կարոտում ենք երևանյան լսարանին։ Հուսով եմ` դուք էլ... Եվ դուք կգաք մարտի 26–ին լսելու և դիտելու իմ համերգն «Էսպերանտո» խմբի հետ»,– ասել է Ագուտինը տեսաուղերձում։
Երգիչ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինի համերգը կսկսվի մարտի 26–ին ժամը 19։00–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգի կազմակերպիչներն են` Prime Concert–ը և Mezzo Production–ը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում