ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում, հայտնում են համերգի կազմակերպիչները:
«Mezzo Production–ի հետ համատեղ Prime Concert–ը ներկայացնում են երգիչ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինի համերգն «Էսպերանտո» երաժշտական խմբի հետ»,– ասվում է կազմակերպիչների Facebook-ի էջում հրապարակած
event-ում:
Համերգը կկայանա մարտի 26–ին, ժամը 19։00–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ -0-