ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի Արմենիա/. Ժամանակակից ջազ աստղ Տիգրան Համասյանը մայիսի 3–ին մենահամերգ կտա Պետերբուրգում, որի ժամանակ կներկայացնի For Gyumri նոր ալբոմը։
Ֆինլյանդսկու համերգասրահում կհնչի ձոն երաժշտի փոքր հայրենիքին` Գյումրուն, գրում է
jazzpeople.ru–ն։
Համաշխարհային ճանաչում ունեցող Համասյանն իր նոր ալբոմը նվիրել է մանկական հիշողություններին և հայկական Գյումրի քաղաքցին։ Տիգրանի խոսքով, նոր ալբոմն An Ancient Observer–ի շարունակությունն է, որը նա ներկայացրել էր Սանկտ Պետերբուրգում 2017 թվականին։
Загружается новость ...
"Право"
For Gyumri ալբոմը լույս է տեսել 2018 թվականի փետրվարի 16–ին։ Կոմպոզիցիաներում վառ դրսևորվում են երկու ուղղություններ` հայկական ժողովրդական երաժշտությունը և ամերիկյան ջազը։
Համասյանը ծնվել է Հայաստանում և այժմ կրկին բնակվում է հայրենիքում Լոս Անջելեսում երկար տարիների բնակությունից հետո։ Վաղ մանկությունից դրսևորել է երաժշտական բացառիկ ունակություններ` 11 տարեկանում հաղթելով Montreux Jazz Piano Solo մրցույթում։ 19 տարեկանում Համասյանը դարձել է International Jazz Trumpet Competition միջազգային հեղինակավոր ջազ մրցույթի հաղթող։ -0-