486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնական ֆիլմերի փառատոնը Երևանում կբացվի «Տոկիոյի պատմություններ» ֆիլմով
19:49
13 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ճապոնական ֆիլմերի փառատոնը Երևանում կբացի ռեժիսոր Տոշիյուկի Մորիոկայի «Տոկիոյի պատմություններ» ֆիլմը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Մոսկվա» կինոթատրոնի մամուլի ծառայությունից։

«Փառատոնը կանցկացվի հունվարի 14–ից 17–ը։ Դրա շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի վեց լիամետրաժ ֆիլմ։ Կինոժապավենները կցուցադրվեն ճապոներեն լեզվով անգլերեն ենթագրերով»,– հայտնեց գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է լինելու։ Իսկ փառատոնի բացման օրը ֆիլմից առաջ ելույթ կունենա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որը մի քանի տարի առաջ հյուրախաղերով Ճապոնիա էր մեկնել։

Ավելի վաղ հաղորվել էր, որ Երևան կժամանեն ճապոնացի ռեժիսորներ Խիրոշի Իշիկավան և Յասուխիրո Յոշիդան, որոնց ֆիլմերը կցուցադրվեն Երևանում փառատոնային օրերին։

Փառատոնը նվիրված է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության մեկամյա գործունեությանը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:41
24 Հունվարի 2017
Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները
Րոպեներ առաջ հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները։

13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։