528.61
7.41
476.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Աշխարհահռչակ Jamiroquai–ը ելույթ կունենա Հայաստանում (ՎԻԴԵՈ)

18:46
22 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Jamiroquai բրիտանական հայտնի ջազ–ֆանկ խմբի ներկայացուցիչներն առաջին անգամ ելույթ կունենան Երևանում։

Համերգը կկայանա նոյեմբերի 6–ին «Հրազդան» մարզադաշտում։ «Իմ քայլը» հիմնադրամի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն իր Facebook–ում գրել է, որ այդ համերգը ««Իմ քայլը» հիմնադրամի աշնանային անակնկալն է»։

Խմբի անդամները ներկայացրել են համերգի վերաբերյալ տեղեկությունն իրենց Facebook–ում, բայց գրել են, որ համերգը կանցկացվի Ռուսաստանում։ Այդ թյուրիմացությունը խուճապի է մատնել օգտատերերին և խմբի երկրպագուներին, ովքեր այդպես էլ չեն հասկացել, թե որտեղ կանցնի համերգը։

Սակայն ավելի ուշ Jamiroquai–ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել և ասել են, որ դա «մարդկային սխալ էր» և հաստատել են համերգի անցկացումը Երևանի «Հրազդան» մարզադաշտում։

Jamiroquai խումբը վոկալիստ Ջեյ Քեյի գլխավորությամբ թողարկել է 9 ալբոմ, ստացել է բազմաթիվ երաժշտական մրցանակներ, այդ թվում «Գրեմմի» և MTV 4 մրցանակ։ Նրանց Travelling Without Moving ալբոմը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ֆանկ ոճի ամենավաճառվող ալբոմ։ -0-




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:37
29 Օգոստոսի 2019
Փաշինյան. «Հայաստանում մշակույթն ու արվեստը պետք է վաստակեն, այլ ոչ «վիզ ծռեն» բարերարների առջև»
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին 57.8 մլն դրամ հատկացնել։
21:01
28 Օգոստոսի 2019
Մարտիրոսյանն ու Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի հումորիստներ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը ներկայացրել են «Чача Вдвоем» զուգերգի առաջին տեսահոլովակը։
11:59
19 Օգոստոսի 2019
Աշխարհահռչակ Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին Վան Բյուրենը հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում:
13:29
15 Օգոստոսի 2019
Մահացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինն` Արմեն Մերաբովը
Կյանքից հեռացել է հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` տաղանդավոր ջազային կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը։
14:59
26 Հուլիսի 2019
Միխայիլ Շիրվինդտը ամուսնալուծվել և եկել է Հայաստան (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռուս հաղորդավար, պրոդյուսեր և բլոգեր Միխայիլ Շիրվանդտը` հաստատելով ամուսնալուծության լուրերը, լքել է Մոսկվան և հիմա ուսումնասիրում է Հայաստանը:
12:40
18 Հուլիսի 2019
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը (ՎԻԴԵՈ)
Ճապոնացիների կատարմամբ «Դլե Յամանը» ցնցում է համացանցը:
13:49
14 Հուլիսի 2019
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է «Առյուծ արքան» ֆիլմի եզրափակիչ թիզերը:
15:43
13 Հուլիսի 2019
Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պատմության մասին ֆիլմ կնկարեն
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ուղղությամբ:
13:55
12 Հուլիսի 2019
Տիգրան Մանսուրյանի «Երևանն» առաջին անգամ կհնչի մայրաքաղաքում բաց երկնքի տակ
Կոմիտասի 150–ամյակին և Տիգրան Մանսուրյանի 80–ամյակին նվիրված համերգ կկայանա ուրբաթ Ազգային ժողովի այգում։
15:01
01 Հուլիսի 2019
«Իտալական մաֆիայի կրտսեր կազմը». հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել Ռուսական առաջին ալիքով (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի ժամանակ:
13:14
26 Հունիսի 2019
ՕՐՎԱ ՎԻԴԵՈ. Dan Gharibian Trio–ի չքնաղ ելույթը Գեղարդի վանքում
Dan Gharibian Trio հայտնի եռյակը Սայաթ–Նովայի երգերից մեկն է կատարել