ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնն իր աշխատանքը կսկսի Երևանում 2017 թվականին, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Մուսաելյանը։
«Այսօր մենք հայտարարում ենք շատ կարևոր ծրագրի` Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման մասին։ Այն «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանումը» նախագծի շարունակությունն է, որն իրագործվել է 2011 թվականից Հայաստանի մշակույթի նախարարի և Իտալիայի արտաքին գործերի նախարարի միջև ստորագրած համաձայնագրի շրջանակում»,– ասաց Սամուելյանը։
Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերին Իտալիայի ԱԳՆ–ի ղեկավարի` Երևան կատարած շրջանակում։
«Կենտրոնի գլխավոր գրասենյակը կգտնվի Երևանում։ Այն համարվում է տարածաշրջանային, որովհետև հարևան պետություններն արդեն ցանկություն են հայտնել իրենց մասնագետներին ուղարկել վերապատրաստման։ Իտալացի փորձագետները կարծում են, որ Հայաստանում հարևան երկրների համեմատ մշակութային հուշարձանների պահպանման քաղաքականությունն ավելի մոտ է իտալականին»,– ասաց Սամուելյանը։
Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նախապատրաստական կրթական դասընթացներ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների` հնագետների, ռեստավրատորների, ճարտարապետների համար։
Իտալիայի ԱԳՆ գործակցության զարգացման գործակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելին իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի մշակութային ժառանգության հարստությունը տարածաշրջանային կենտրոնի ստեղծման կարևորագույն հիմք է։
«Կենտրոնը կզբաղվի մշակութային ժառանգության մենեջմենթի հարցերով։ Ցանկանում ենք, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ չկրի, և աշխատանքները շարունակվեն նաև նախագծի ավարտից հետո»,– ասաց Գոնելին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում