ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նյու Յուրքում հայտարարել են MTV Video Music Awards 2018 երաժշտական մրցանակի հաղթողներին, հայտնում է
Lenta.ru-ն:
Տարվա լավագույն երգ է ճանաչվել Post Malone և 21 Savage-ի Rockstar ստեղծագործությունը: «Տարվա վիդեո» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քամիլա Քաբելոյի Havana երգի կլիպը: Նա նաև տարվա լավագույն արտիստ է ճանաչվել:
Սոցիալական ուղերձով վիդեո անվանակարգում լավագույն է ճանաչվել Childish Gambino-ի This is America-ն: Հիփ հոփ լավագույն վիդեո անվանակարգում հաղթել է Նիքի Մինաժի Chun-Li երգի տեսահոլովակը: Տարվա լավագույն ռոք տեսահոլովակ է դարձել Imagine Dragons խմբի Whatever It Takes երգի վիդեոն:-0-