480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը յուրահատուկ կերպով են երախտագիտություն հայտնել Հռոմի պապին Ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12:27
27 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ երիտասարդ երաժիշտները շնորհակալություն են հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար պոնտիֆիկոսին նվիրված «Dedication to the Pope Francis. Panis Angelicus» տեսահոլովակով։

Տեսահոլովակը նկարահանել է Վրաստանի կաթոլիկ երիտասարդությունը Կովկասի առաքելական ղեկավարության քահանայապետ Ջուզեպե եպիսկոպոս Պազոտոն։

Նախագծի հեղինակ և կազմակերպիչ, մենակատար Վիկտորիա Մակսոևայի խոսքով, հոլովակ նկարահանելու գաղափարը ծնվել է Ֆրանցիսկոս պապի հետ ծանոթության առաջին իսկ րոպեներից, նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունում ստացված հաղորդագրությունում։

Հոլովակում ներգրավված են տարբեր ազգությունների երաժիշտներ, սակայն մեծամասնությունը հայեր են։ Իրենց արվեստով երիտասարդ երաժիշտները ցանկացել են երախտագիտություն հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած դիրքորոշման համար։

Creative Georgia News մեդիառեսուրսի ֆինանսական աջակցությամբ թողարկվել է նաև «Dedication to the Pope Francis. Panis Angelicus» ձայնասկավառակը, որը փոխանցվել է Վատիկանի մի քանի կարդինալների և կհանձնվի Ֆրանցիսկոս պապին։


Տեսահոլովակի վր աշխատել են` մենակատարներ Վիկտորի Մակսոևան, Մերաբ Մեուրմիշվիլին, գործիքավորողներ` Դավիթ Հակոբյանը, Սենդի Վարտանովան, Մարիա Գայդաշովան, Միլենա Ջալալբեկովան, Գիրգի Վարտանովը, Կարինա Մարիմիկոյանը։

Մենակատարները, ովքեր պրոֆեսիոնալ վոկալիստներ չեն, խորհրդակցել են Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Գրիգորյանի, Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատար Մարիցա Մաղլափերիձեի հետ։ Տեսահոլովակի օպերատորն ու հեղինակը Վրաստանի երիտասարդական կինոփառատոնի դափնեկիր Օտար Մղեբրիշվիլին է, տեսահոլովակի աուդիոտարբեակը ձայնագրվել է Ռուսթավելու անվան թատրոնի ստուդիայում Թեյմուրազ Նիկոլաիշվիլու կողմից։

2015 թվականի ապրիլին Վատիկանում պատարագ է մատուցվել Հայոց ցեղասխանության 100–րդ տարելիցի կապակցությամբ։ Հռոմի Ֆրանսիցկոս պապը հայտարարել է, որ 20–րդ դարում մարդկությունը վերապրել է «երեք մեծ անլսելի ողբերգություն»` հայոց ցեղասպանությունը, նացիզմը և ստալինիզմը։ Պոնտիֆիկոսը նախորդ դարի սկզբին հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների տարած տառապանքները բնութագրել է որպես «20–րդ դարի առաջին ցեղասպանություն»։ -0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: