481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պարողները 2–րդ տեղն են զբաղեցրել Գրոզնիի Մահմուդ Էսամբաևի անվան մրցույթ-փառատոնում
20:51
28 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստներից կազմված խումբը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Գրոզնիում կայացած Մահմուդ Էսամբաևի անվան պարարվեստի միջազգային VII մրցույթ-փառատոնում, հայտնում է Երևանի օպերային թատրոնի մամուլի ծառայությունը։


Հայաստանը ներկայացրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 4 արտիստ՝ Վահագն Մարգարյանը, Արթուր Գասոյանը, Սամվել Սերոբյանը և Պետրոս Սերոբյանը։ Արտիստներին մրցույթ-փառատոնին ներկայացրել է թատրոնի բալետային խմբի ղեկավար Բորիս Էմինյանը։

Հայ արտիստները ներկայացրել են երեք ժամանակակից պարային համարներ՝ Ռուբեն Մուրադյանի խորեոգրաֆիայով «Տրիո-Բրավո», Արսեն Մեհրաբյանի՝ «Փակուղի», Հովհաննես Դիվանյանի՝ «Թմբուկներ» և մեկ հայկական ժողովրդական պար։

Փառատոնի Գրան-պրիին արժանացել է Բելառուսը ներկայացնող պարային դուետը, առաջին հորիզոնականը զբաղեցրել է Չեչնիայի պարային խումբը, երրորդը՝ դարձյալ Բելառուսը։

Ս.թ հոկտեմբերի 15-19-ը Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացած Մահմուդ Էսամբաևի անվան պարարվեստի միջազգային VII մրցույթ-փառատոնին մասնակցել է 96 պարող յոթ երկրներից և Ռուսաստանի 19 մարզերից։
–0—
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։
13:28
11 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմը, հնարավոր է, «Օսկարի» առաջադրվի
Ամերիկյան նոր «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմն անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը։