429.51
4.27
395.68
+1
Եղանակը Երևանում
Հայ

Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս

18:57
05 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. 14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը, որը Հայաստանի բնակիչներին և հյուրերին կուրախացնի համաշխարհային կինոարտադրության նորույթներով: Այս տարի փառատոնը կանցկացվի «Մշակույթի և քաղաքակրթության խաչմերուկ» կարգախոսի ներքո` հունիսի 9-16-ը:

Մշակույթի և տրամադրության տոն

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անվանել է ոչ միայն կինոյի, այլև արվեստի, մշակույթի և տրամադրության տոն:

«Փառատոնը կարևոր տեղ կզբաղեցնի կինոյի զարգացման ռազմավարության գործում, որն այսօր մշակվում է, քանի որ այն միայն փառատոն չէ, այլև հարթակ, որտեղ կինոարտադրության ներկայացուցիչները կարող են հաղորդակցվել, մտքեր և գործարար ծրագրերով փոխանակվել: Այն կարող է մեծ դեր ունենալ Հայաստանում կինոյի զարգացման գործում», - ասել է Ամիրյանը երկուշաբթի կայացած ասուլիսի ընթացքում:

Նա նաև նշել է, որ չնայած ֆինանսական լուրջ դժվարությունների, փառատոնը չի զիջի նախորդներին, այլ հակառակը, կտարբերվի իր աշխարհագրությամբ, բարձր որակով, քանի որ դրան մասնակցելու են լուրջ պրոդյուսերական կենտրոններ:

Նրա խոսքով, փառատոնը կանցկացվի բջջային կապի օպերատոր VivaCell-MTS-ի աջակցության շնորհիվ, քանի որ միայն պետական աջակցությամբ փառատոնն անհնարին կլիներ անցկացնել:

Կաննի և Բեռլինի կինոփառատոների ներկայացուցիչները Հայաստանում

Ինչպես նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և անփոխարինելի նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, փառատոնի ընթացքում կներկայացվի 100 ֆիլմ, որոնցից շատերն այս տարվա համաշխարհային լավագույն պրեմիերաներն են:

«Այս տարի կինոփառատոնի ֆիլմերի ընտրությանը մասնակցել է նաև հայ հանդիսատեսը` քվեարկելու միջոցով։ Հայաստանյան հանդիսատեսին կներկայացվի 8 ֆիլմ Կաննի կինոփառատոնից, ինչպես նաև Բեռլինի, Ռոտորդամի, Վենետիկի կինոփառատոննիերի հաղթողները»,- ասել է Խաչատրյանը:

Համր կինոյից մինչև Ցեղասպանություն

Ավանդաբար փառատոնը բացվում է հայկական կինոյի դասական ժապավենով: Այս տարի կինոփառատոնը կմեկնարկի Համո Բեկ-Նազարյանի նկարահանած «Խաս-փուշ» հայկական գեղարվեստական համր ֆիլմով, որն հիմնված է Րաֆֆու «Մետաքս կրողները» և Վրթանես Փափազյանի «Պարսկաստանը Քաջարախի օրոք» պատմվածքների հիման վրա:

Ընդ որում` ֆիլմը կներկայացվի երաժշտական նոր ուղեկցությամբ, որը հատուկ փառատոնի համար գրել է երաժիշտ Վահագն Հարապետյանը: 

Загружается новость ... "Право"

Կինոփառատոնը կփակի Ջո Բեռլինգերի` Հայոց Ցեղասպանույան մասին պատմող «Ոչնչացման մտադրությամբ» (Intent to Destroy) ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան կայացել է ապրիլին Նյու –Յորքի Tribeca փառատոնի շրջանակում:

Թերի Ջորջի «Խոստումը» պատմական ֆիլմի հիման վրա ստեղծված ժապավենի հեղինակ Ջո Բեռլինգերը Հայոց Ցեղասպանությանը հայացք է նետում հարյուրամյա մերժումից հետո Թուրքիայի և նրա ռազմավարական գործընկերների տեսանկյունից: Նրանում ներկայացված են Ցեղասպանությունը վերապրածների մասին նյութեր, Ցեղասպանության,, ինչպես նաև այդ ժամանակների իրադարձությունների մասին վավերագրական կադրեր: Բեռլինգերն անձաբ է գալու Հայաստան` իր ֆիլմի ցուցադրությանը, նա նաև վարպետության դաս կանցկացնի: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:17
26 Մարտի 2024
Սաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով Երևանում (ՖՈՏՈ)
Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»․ ՖՈՏՈ
11:16
18 Մարտի 2024
Սերգեյ Լազարևը հայերեն կատարել է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը (ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լազարևը հայերեն կատարում է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը․ ՎԻԴԵՈ
12:48
13 Մարտի 2024
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը․ ՎԻԴԵՈ
10:53
10 Մարտի 2024
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում (ՖՈՏՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում․ ՖՈՏՈ)
20:55
07 Մարտի 2024
Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին
12:52
26 Հունվարի 2024
Աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ (ՎԻԴԵՈ)
Հայկական չքնաղ քանոնի ելևէջները․ աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը հոլովակներ է հրապարակել հայ քանոնահարուհու հետ․ ՎԻԴԵՈ
21:15
22 Հունվարի 2024
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 103–ամյակն է
Հունվարի 22–ին նշվում է հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և խորհրդային հիթերի հեղինակ Առնո Բաբաջանյանի 103–ամյակը
09:43
19 Հունվարի 2024
Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմանուել Ճգնավորյանը նշանակվել է Միլանի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի