486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային աստղերի հետ համագործակցելը դժվար չէ. Գև Մանուկյան
17:42
21 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային աստղերի հետ համագործակցելը դժվար չէ, չէ՞ որ նրանք սովորական մարդիկ են, ուրբաթ լրագրողներին ասաց հայ պարող, Երևանում «Սառույցի թագավորներ» շոուի մասնակից Գև Մանուկյանը:

 Հիշեցնենք, որ «Սառույցի թագավորներ» մեծ շոուն, որը պետք է կայանար Հայաստանի մայրաքաղաքում, տեղափոխվել է 2016 թվականի մարտի 5-ին Փարիզի ողբերգական իրադարձությունների պատճառով:

 Մանուկյանը գործակցել է համաշխարհային մակարդակի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են` Ուիթնի Հյուսթոնը, Փինքը, Նելլի Ֆուրտադոն և ուրիշներ:

 «Ես երբեք նրանց հետ խնդիր չեմ ունեցել: Նրանք բոլորը սովորական մարդիկ են»,- ասաց պարողը:
Ինչպես նշում է panorama.am-ը, Մանուկյանը միշտ երազել է ելույթ ունենալ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի հետ, բայց չի հասցրել: Այժմ Մանուկյանն ապրում է ԱՄՆ-ում: Նա նկարահանվել է ֆիլմերում և գովազդային հոլովակներում: Վերջին անգամ Հայաստան է այցելել չորս տարեկան հասակում:

Արդեն հինգ տարի է, ինչ Մանուկյանը զբաղվում է գեղասահքով: Նրա ծնողները գեղասահորդներ են: Մանուկյանը պետք է մասնակցի «Սառույցի թագավորները» շոուին:

«Սեփական ժողովրդի առջև ելույթը պարտավորեցնող է: Անհամբեր սպասում եմ մարտի 5-ին, որ իրականացնեմ այն, ինչ չհաջողվեց նախօրեին»,- ընդգծեց Մանուկյանը:
Շոուին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ` Բրայան Ժուբերը, Մարի Պիեր Լերեն, Գիոնի Սոբատերը:

Ահաբեկությունների ալիք է անցել նոյեմբերի 14-ի լույս գիշերը Փարիզում: Վերջիկն տվյալներով, դրանց հետևանքով զոհվել է 129 մարդ, ևս 350-ը` վիրավորվել: –0—
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: