ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ Էլթոն Ջոնը և կանադացի կինոռեժիսոր Դևիդ Ֆըրնիշը կներկայացնեն «Խոստում» (The Promise) ֆիլմը փետրվարի 26–ին կայանալիք «Օսկար» ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը նախորդող երեկոյին, հայտնում է
asbarez.com–ը։
Ռեժիսոր Թերի Ջորջի պատմական դրամայի գործողությունը ծավալվում է Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին և անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային։ Սյուժեի հիմքում Մայքլ անունով ուսանողի, Աննայի և Փարիզից լրագրող Քրիսի միջև սիրային եռանկյունին է։
Պարբերականը բերում է Էլթոն Ջոնի խոսքը, ով պատիվ է համարել ծանոթացնել հանրությանը Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի հետ։ Երգիչը պատմել է, որ տեղեկացել է այդ ողբերգության մասին Մանուկյան ընտանիքի և Կալիֆոռնիայի համալսարանի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության շնորհիվ։
Загружается новость ...
"Право"
«Խոստում» ֆիլմի ցուցադրության կարևորությունն այն է, որ դա թույլ է տալիս ուսումնասիրել և հիշել անցյալի սարսափները»,– ընդգծել է երգիչը։
«Խոստում» ֆիլմի ստեղծողների թիմը որոշում է ընդունել ցուցադրությունից ստացված եկամուտները նվիրաբերել ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում` Էլթոն Ջոնի ՁԻԱՀ/ՄԻԱՎ–ի դեմ պայքարի հիմնադրամին և մարդու իրավունքների պաշտպանության այլ կազմակերպությունների։
Էդրաիլյանն իր հերթին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի, առավել ևս,կ որ մարդու իրավունքների նմանատիպ խախտումներ չափազանց շատ են գրանցվում աշխարհի տարբեր մասերում։ «Մենք հպարտ ենք Էլթոնի, Դևիդի և EJAF–ի ողջ ընտանիքի օժանդակությամբ։ Միավորելով ջանքերը` մենք կարող ենք օգնել մարդկանց, ովքեր հենց հիմա օգնության կարիք ունեն»,– ասել է նա։ -0-