ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանրաճանաչ շոումենների կանայք սովորաբար իրենց տաղանդավոր ամուսինների ստվերում են մնում: Սակայն ոչ Էլինա Ջանիբեկյանը` THT հեռուստատեսության գլխավոր տնօրենի և «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» ղեկաբար Արթուր Ջանիբեկյանի կինը:
Այս բարեկազմ հայուհին դեռ մանկուց երազում էր դերասանուհի դառնալ: Դեկտեմբերի 1-ին նրա երազանքը վերջապես իրականացավ. Մոսկվայի պետական թատրոնի բեմում տեղի ունեցավ «Օ~, կանայք» ներկայացման պերմիերան, որում Էլինան մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Նա պատմել է Peopletalk ամսագրին, թե ինչպես է կարողացել երազանքն իրականություն դարձնել:
Հաջող դեբյուտ
«Օ~, կանայք» ներկայացումը կազմված է համաշխարհային գրականության չորս մեկակտանի պիեսներից: Դա անգլիական լիրիկական մելոդրամա է, իտալական տրագիկոմեդիա, ֆրանսիական ֆարս և սովետական / խորհրդային մելոդրամա: Տարբեր երկրներ, խառնվածքներ և իրավիճակներ, որոնք, իհարկե, կապված են տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունենրով: Այս ներկայացման մեջ չորս տարբեր կանանց դերեր են, և ես ուղղակիորեն մի քանի վայրկյանում ստիպված եմ լինում կերպարանափոխվել անգլիական հասարակ աղջկանից խորհրդային «վհուկի», հիմարիկից հիստերիկի և այլն...Ներկայացման ռեժիսոր Միխայիլ Բորիսովը այն բեմադրել է տարիներ առաջ Եռմոլովայի թատրոնում: Այդ ժամանակից ի վեր դրանում խաղացել են բազմաթիվ դերասանուհիներ: Սակայն մեզ մոտ միտք էր ծագել, որ բոլոր կանանց դերերը խաղա մեկ դերասանուհի: Բարդ խնդիր էր դրված մեր առջև: Ես իննքնաքննադատող մարդ եմ, լինում է, որ չափազանց խիստ եմ քննադատում, բայց ես գիտակցում էի, թե ինչպիսի պատասխանատվություն եմ ինձ վրա վերցնում, և հույ ունեի, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի:
Նոր ներկայացմամբ բեմ դուրս գալը վախեցնող էր: Մենք երկար փորձեր ենք ունեցել, բայց չգիտեինք, թե այն ինչպես կընդունվի: Ես շատ էի անհանգստանում, սակայն անհանգստությունն արագ անցնում է, երբ տեսնում ես յանդիսատեսի արձագանքը, նրան ժպիտները, ուրախությունը: Երջանիկ հանդիսատեսը լավագույն գովերգն է:
Ոչ միայն մայր, կին և տանտիրուհի...
Ես մեծ ընտանիք ունեմ, և բոլորը բավական բարեհաճ էին տրամադրված իմ` բեմում խաղալու ցանկությանը: Միակ մարդը, ում հարկավոր էր համոզել, ամուսինս էր: Մենք երկար ենք եկել նրան, որ ես կարող եմ լինել ոչ միայն մայր, կին, տնային տնտեսուհի, այլ նաև թատրոնի դերասանուհի, ով կարող է արժանի հանդես գալ բեմի վրա:
Բեմն ադրենալին է
Ինձ համար բեմն ադրենալին է, ոչ մի բանի հետ համեմատելի զգացում, որ ստանում ես միայնակ մնալով հանդիսատեսի հետ: Եվ ես միշտ ցանկացել եմ դերասանուհի լինել, խաղալ կատակերգության ժանրում, ծիծաղացնել և ուրախացնել հանդիսատեսին, որ նա բացարձակ դրական զգացումներ ստանա, հանգստանա, ծիծաղա և երջանիկ հեռանա: Ընդ որում, մեր ընտանիքում երբեք դերասաններ չեն եղել, պապիկս Հայաստանի առաջին ուռուցքաբանն էր, տատիկս` գինեկոլոգ, հայրս` ատամնաբույժ, մայրս` բուժքույր: Իմ և եղբորս վրա բժիշկների գերդաստանն ընդհատվեց, քանի որ մենք նույնիսկ արյան տեսքը տանել չենք կարողանում:
Վնասակար սովորություններ
Ես օգտակար սովորություններ չունեմ: Իսկ վնասակար` ինչքան ուզեք: Օրինակ, սպորտով չեմ զբաղվում, չնայած և հասկանում եմ, որ դա վատ է, որ ես երեք երեխաների մայր եմ, պետք է հետևեմ առողջությանս: Ես երբեք ինձ չեմ տանջել խիստ դիետաներով: Եթե ցանկանում եմ կոնֆետ ուտել կամ մի կտոր թխվածք, ես դա անում եմ: Բնականաբար, կարող եմ ինձ սահմանափակել ինչ-որ հարցում, եթե հասկանում եմ, որ ավելորդ կիլոգրամներ եմ հավաքել: Օրինակ, վերջին հղիության ժամանակ ավելացրել էի 25 կգ: Բայց ինքս հաղթահարեցի այդ ավելորդ քաշը` առանց ինձ սովի մատնելու. շնորհակալ եմ հայրիկիս և մայրիկիս գենետիկայի համար: Ահավոր սովորություն է ուշանալը: Ինչքան ինձ գիտեմ, պայքարում եմ դրա դեմ, ինչպես կարող եմ, բայց առայժմ առանց էական հաջողության:
Էլինա Ջանիբեկյանի հոբբին
Շատ եմ սիրում ինչ-որ բան իմ ձեռքով պատրաստել: Օրինակ, ունեմ hand made օղագոտիների մի անբողջ հավաքածու: Կարող եմ մի բան գնել ուղղակի որովհետև ցանկանում եմ այն ձևափոխել կամ զարդարել: Դրանք կարող են լինել գլխարկներ, զգեստ և այլն: Բացի այդ, ես ինքս եմ զբաղվել մեր տան նորոգման աշխատանքներով` առանց դիզայներների օգնության: Ուսումնասիրել եմ այդ հարցն ամբողջությամբ: Այնպես որ, եթե ինչ-որ մեկին հարկավոր է հուշել շրիշակի լայնությունը կամ ճիշտ ընտրել գույնն ըստ աղյուսակի, կարող եմ օգնել: -0-