ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի Արմենիա/. «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը կմեկնարկի փետրվարի 19-ից՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Ինչպես հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, կիսաեզրափակիչ երկու համերգները տեղի կունենան փետրվարի 19-ին և 22-ին, իսկ եզրափակիչը՝ փետրվարի 25-ին:
Հաղորդման համաձայն, յուրաքանչյուր կիսաեզրափակչում կմրցի 10 մասնակից:
«Ձայների 50/50 հարաբերակցությամբ՝ հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում կընտրվեն այն հինգ մասնակիցները, ովքեր կանցնեն նախագծի եզրափակիչ փուլ»,– ասվում է հաղորդման մեջ։
Այսպիսով, եզրափակիչ փուլում կմրցի տասը մասնակից իսկ հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին:
Загружается новость ...
"Право"
Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անուններն ու նրանց ելույթների հերթկանության մասին տեղեկատվությունը կհրապարակվի փետրվարի 12-ին:
«Դեպի եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սևակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Տյոմ, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գևորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։
Մասնակիցների մրցութային երգերը հասանելի են նախագծի Youtube
ալիքում։