ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
Ինչպես հայտնում է
culture.am կայքը, Բելգիայում կայանալիք համերգը երաժիշտները նվիրում են Կանանց միջազգային օրվան։
«Այս դուետի նախագծի աշխատանքներն ու գաղափարը շատ վաղ ժամանակից սկսել էինք, բայց առաջին համերգը մտածեցինք կազմակերպել մարտի 8-ին՝ նվիրելով մեր սիրելի կանանց միջազգային օրվան»,– նշել է Արմեն–Լևոն մանասերյանը Facebook-ի իր էջում։
Համերգի գլխավոր աջակիցներից մեկը Բելգիայում ՀՀ մշակութային կենտրոնն է (HAY DOUN Centre Culturel Arménien)։
Համերգը կկայանա «Վիտրաժ» միջազգային փառատոնի (Vitrage festival) շրջանակում։ -0-