ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է իր նոր երաժշտական ալբոմը, որը լույս կտեսնի 2017 թվականի մարտին։
«Արդեն պատրաստ է իմ նոր ալբոմը, որը լույս կտեսնի հաջորդ տարվա մարտին։ Նոր ալբոմի կապակցությամբ շրջագայության որոշ ամսաթվեր արդեն ներկայացված են իմ կայքում»,– գրել է Համասյանը Facebook–ի իր էջում։
Դաշնակահարն ավելացրել է, որ շուտով կհրապարակվի լրացուցիչ տեղեկություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում