480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում ներկայացվել է Ստաս Նամինի ճենապակյա սպասքը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
17:58
02 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սանկտ Պետերբուրգում, Կայսերական ճենապակու գործարանի գլխավոր մոսկովյան հարթակում կազմակերպվել է «Ճենապակե երազներ» ցուցահանդեսը։ Սա գործարանի և ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակների համատեղ նախագիծն է։ Իսկ աշխատանքների հեղինակները անվանի երաժիշտ ու նկարիչ Ստաս Նամինն ու նրա որդին են` երիտասարդ նկարիչ Արտեմ Միկոյանը։

2014թ.–ին սկսվել է Ստաս Նամինի համագործակցությունը Կայսերական ճենապակու գործարանի հետ, որը Ռուսաստանի ճենապակու հնագույն ձեռնարկությունն է։ Սկզբից հայտնվել է «Ոսկե հրեշտակ» հավաքածուն, հետո Նամինը ստեղծել է «Տարվա եղանակներ» չորս թեյի սպասք` «Ձմեռ», «Գարուն», «Ամառ», «Աշուն»։ 2015թ.–ին Նամինը մշակել է մոսկովյան թեմա` «Կրեմլյան» թեյի սպասքը 20–րդ դարի 50–ական թթ.–ի ոճով։ Հիմնվելով գործարանի վարպետների հարուստ գեղարվեստական ժառանգության վրա` Ստաս Նամինը «Կրեմլյան» սպասքի համար ընտրել է դրոշմային ձևը` ստեղծված 19–րդ դարի կեսին և վերականգնված թանգարանային նմուշով 1996թ.–ին։

Ինչպես հաղորդում է «Երկրամաս» տեղեկատվական կենտրոնը, Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ թողարկվել է «Պահապան հրեշտակ» հավաքածուն արդեն գոյություն ունեցող «Ոսկե հրեշտակի» հիման վրա։ Վարդագույն երկնքի ֆոնին Ոսկե հրեշտակը ճախրում է Հայաստանի հին խորհրդանիշի` Այրարատ լեռան վրա (որպես հիմք ընդունվել է Ստաս Նամինի լուսանկարը ուղևորություններից մեկի ժամանակ)։ Այդ հավաքածուն թողարկվել է սահմանափակ քանակությամբ` ընդամենը 15 նմուշ։

Բացի այդ, Ստաս Նամինը ձեռքով  նկարազարդել է մի քանի սուպրեմատիկ թեյի սպասք, որոնք ստեղծվել են անվանի ռուս և խորհրդային ավանգարդ նկարիչ Կազիմիր Մալևիչի էսքիզով։ Նկարազարդումը նվիրված է «Հաղթանակ Արևի նկատմամբ» 1913թ.–ի ավանգարդ օպերային, որը վերակառուցվել է Ստաս Նամինի թատրոնի կողմից Պետական ռուսական թանգարանի հետ միասին։

«Ստաս Նամինը բազմակողմանի զարգացած անձնավորություն է, կարելի է ասել` Վերածննդի դարաշրջանի մարդ։ Կրթությամբ բանասեր և ռեժիսոր, երաժիշտ, նկարիչ և մեծաքանակ նորարակական նախագծերի պրոդյուսեր»,– այդպես են գրում և խոսում Նամինի մասին։ Նա նաև Մոսկվայի Երաժշտության և դրամայի թատրոնի հիմնադիրն է ու գեղարվեստական ղեկավարը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Նրա գեղանկարչությունը, գրաֆիկան և լուսանկարները ցուցադրվում են Պետական ռուսական թանգարանում և Ռուսաստանի ու արտասահմանի այլ հայտնի թանգարաններում և պատկերասրահներում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
28 Հունիսի 2017
Հայկական ալիք Թուրքիայում. հայկական ժողովրդական երգի տեսահոլովակ է նկարահանվել (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում է մեծ թափ հավաքել հայկական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
16:27
28 Հունիսի 2017
Հայաստանում մեկնարկում է «Տապ չկա» աննախադեպ մշակութային ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում «weekend»–ի կուլտուրայի ձևավորմանը և տոնական տրամադրության ապահովմանը:
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: