480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը մեկնարկել է համերգային ակտիվ գործունեությամբ
16:56
02 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2015-2016թթ.–ի համերգաշրջանի բացման համերգը (գործընկեր՝ Յունիբանկ)։

Նվագախմբի կատարմամբ հնչեցին Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան, դաշնամուր), հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից (Նախանվագ և պար, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն, Էգինայի վարիացիան և խրախճանք, Տեսարան և կրոտալներով պար, Հադեսի կույսերի պարը և Սպարտակի հաղթանակը)։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ կարևոր օր է իր և նվագախմբի համար։ Արտիստի համար միշտ սպասված է նոր համերգաշրջանը։ Մաեստրոն տեղեկացրեց, որ սպասվում է շատ ակտիվ համերգային գործունեություն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. «Մենք շատ լավ գիտենք, որ հայաստանյան ունկնդիրը մեզ սպասում է, և ամեն ինչ անելու ենք ավելի ու ավելի հետաքրքիր նախագծեր ներկայացնելու համար»։

Ամփոփելով նախորդ համերգաշրջանը՝ պետք է նշել, որ այն հագեցած էր, ձեռքբերումներով լի և արդյունավետ։ Բազմաթիվ հանդիպումներ հայաստանյան հանդիսատեսի հետ։ Տեղի են ունեցել մի շարք համերգներ արտասահմանում՝ արժանանալով օտարազգի հանդիսատեսի կողմից բարձր գնահատանքին։ Ինչպես նախորդ տարիներին, անցած համերգաշրջանում նույնպես, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Ալ Բուստան» միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբն էր, և այս գործընթացը շարունակական է լինելու։ Ելույթներ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում, Կաննի «Դեբյուսի» համերգասրահում։ Նվագախումբը նոր է վերադարձել Ավստրիայից և Իսպանիայից՝ ելույթներ ունենալով հռչակավոր բեմերում. մասնակցություն «Բրուքներֆեստին», համերգներ Վիեննայի «Մյուզիքֆերեյն» սրահում, Սարագոսայի «Մոցարտ»  համերգասրահում և Մադրիդի Թագավորական թատրոնում։

Նոր համերգաշրջանում՝ հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը, Երիտասարդական նվագախումբը կներկայացնի Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որն այս տարվանից սկսած՝ անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնի շրջանակներում յուրաքանչյուր չորեքշաբթի կներկայացվեն կամերային, իսկ շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։

2015թ.–ի դեկտեմբերին Երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև Non Stop համերգային ծրագիրը։ Իսկ հունվարին կնշվի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-րդ ստեղծագործական հոբելյանական տարին։

Այս ամենն առցանց հեռարձակվելու է SYOA TV-ի միջոցով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանի բացման համերգը կարող եք դիտել այստեղ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում: