477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Կցուցադրվի Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի «Արմենիադա» բեմադրությունը
17:28
16 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Beeline-ի և Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Արմենիադա» բեմադրությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Թատերական բեմադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բեմադրությունը Հայաստանը և Հայոց պատմությունը ներկայացնում ու մեկնաբանում է նորովի` յուրահատուկ գեղարվեստական լուծումների, դերասանական խաղի, պոեզիայի և կենդանի երաժշտության միջոցով:

Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` Beeline-ը շարունակում է աջակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:

«Մենք հատկապես կարևորում ենք այնպիսի մշակութային միջոցառումների անցկացումը, որոնք հաջողություն ունեն թե՛ Հայաստանում, և թե՛ այլ երկրներում, քանի որ մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձությունները հնարավոր է առավելագույնս հասանելի ձևով ներկայացնել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նման մշակութային միջոցառումները նպաստում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը ողջ աշխարհում», – նշել է նա։

Նախագծի  հեղինակ և  բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Գաբբեի խոսքով` ոչ ոք չի կարող գուշակել, թե վաղվա օրն ինչ է մեզ խոստանում, սակայն պարզ է մի ճշմարտություն. այն ազգը, որն ուզում է ապրել ու հարատևել , պետք է պայքարի և դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել ու հայազգի հերոսների օրինակով  ապացուցի աշխարհին, որ պայքարն է հաղթանակի  գրավականը:

«Արմենիադա» ներկայացումն այս ամենի վառ օրիանակն է, հավատացած եմ, որ այս ներկայացումը մեծ հաջողությունն է ունենալու համաշխարհային տարբեր բեմերում և մեր ձայնը հասանելի է դարձնելու հազարավոր մարդկանց», – նշել է նա։

«Արմենիադա» բեմադրության ցուցադրությանն աջակցում են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունը։ 

«Արմենիադա» բեմադրության ցուցադրությունը տեղի կունենա Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Բեմադրության պրեմիերան կայացել է 2015 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան մեծ դահլիճում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:46
24 Սեպտեմբերի 2017
Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն առաջին անգամ կինեմատոգրաֆի առցանց դասընթացներ կվարի
Ռեժիսորը մտադիր է առցանց դասախոսությունները սկսել արդեն հաջորդ տարվա սկզբին:
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։