478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ջիգարխանյանն իր հուշերը կներկայացնի գրքերի ցուցահանդեսում` իր 80–ամյակի հաջորդ օրը
17:56
01 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արմեն Ջիգարխանյանը, ով սեպտեմբերի 3–ին դառնում է 80 տարեկան, հոբելյանի հաջորդ օրը կայցելի Մոսկվայի միջազգային գրքի ցուցահանդես–տոնավաճառ, կշփվի ցուցահանդեսի հյուրերի հետ և կպատմի իր հուշերը, Ռոսպեչատի-ում մամուլի ասուլիսում հաղորդել է ԱՍՏ–պրես հրատարակության «Խոբիտեկա» մանկական բաժնի համակարգող Ելենա Օռլյանկինան։

«Արմեն Ջիգարխանյանն այնքան էլ հաճախ չի այցելում հանրային միջոցառումներ։ Այնուամենայնիվ, նա համաձայնել է սեպտեմբերի 4–ին այցելել մեր ցուցահանդես։ Այդ օրը նա ինքնագրեր կբաժանի, որը կտևի մեկ ժամ։ Դերասանը կներկայացնի իր հուշերը»,– պատմել է Օրլյանկինան, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ցուցահանդեսին, որը 28–րդ անգամ տեղի կունենա ՎԴՆԽ–ում սեպտեմբրի 2-6–ին. կմասնակցեն ավելի քան 400 ռուսական և արտասահմանյան հրատարակություններ։ Տոնավաճառի հատուկ միջազգային հյուրերը կլինեն Սերբիան, Հայաստանը և Իրանը։ Ցուցահանդեսի ծրագրին աստղերի շարքում կմասնակցեն Նիկիտա Միխալկովը, Զախար Պրիլեպինը, Բորիս Գրեբենշչիկովը, Էդվարդ Ռադզինսկին, Վլադիմիր Պոզները և ուրիշներ։ Ըստ ավանդույթի` ցուցահանդեսում կամփոփեն «Տարվա գիրք» ամենամյա ազգային մրցույթի արդյունքները։ Ցուցահանդեսի կազմակերպիչների կանխատեսումների համաձայն` այն կայցելի առնվազն 100 հազար մարդ։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։