485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Մանկական նոր ալիք 2015»–ում Մերի Քոչարյանի հիանալի ելույթը նրա հետագա հաջողությունների գրավականը կդառնա
14:20
18 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանից տասներկուամյա  երգչուհի Մերի Քոչարյանը, ով «Մանկական նոր ալիք 2015» միջազգային երգի մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը, մեծ ստեղծագործական ներուժ ունի, կարծում է նրա պրոդյուսեր, երգիչ Գրիգոր Կյոկչյանը։

Նա համոզված է, որ միայն փորձի պակասը և շփոթվածությունը թույլ չտվեցին Մերիին ավելի բարձր տեղ գրավել։

«Եթե անկեղծ լինենք, երրորդ տեղն ինձ համար անսպասելի էր, քանի որ մրցույթի մասնակիցները բավականին ուժեղ էին և լավ պատրաստված։ Եվ, բնականաբար, առաջին երկու տեղը զբաղեցրած մասնակիցներն արժանի էին դրան», – «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին ասաց Կյոկչյանը, ով վերջերս է վերադարձել մրցույթից։

Նա հիշեցրեց, որ Մերին առաջին անգամ է մասնակցում նմանատիպ մրցույթի, և միակ մասնակիցն է, ով առաջին փորձից եզրափակիչ դուրս եկավ։

«Մեր ուժեղ կողմն այն էր, որ մենք համապատասխանում էինք մրցույթի ձևաչափին, Մերին ուներ բեմական և վոկալ լավ տվյալներ, նախապատրաստված էր։ Այնուամենայնիվ, մրցութային առաջին օրվա հուզմունքը թույլ չտվեց, որպեսզի աղջիկը ելույթ ունենա այնպես, ինչպես որ կարող էր», – ասաց Կյոկչյանը։

Նա հայտնեց, որ Մերիի տեսահոլովակն արդեն իսկ հավաքել է 2.5 մլն. դիտում, ինչը Հայաստանի համար շատ լավ ցուցանիշ է։

«Ես կարծում եմ, որ հետագայում մենք կարող ենք հավակնել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին։ Առավել ևս, որ մեզ որպես հյուր հրավիրել են մասնակցել մանկական «Եվրատեսիլին», որը տեղի է ունենալու նոյեմբերին Բուլղարիայում», – պատմեց պրոդյուսերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: