486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Դուդուկի արքա Ջիվան Գասպարյանը համերգ կտա Մոսկվայում
18:01
09 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում սպասում են դուդուկի արքա Ջիվան Գասպարյանի ժամանելուն, հայտնում է НТВ հեռուստաալիքի կայքը:

Աշխարհահռչակ երաժիշտը համերգ կտա ВДНХ-ի Կանաչ թատրոնում օգոստոսի 14-ին:

«Մի օր ընտրելով ամենահանելուկային երաժշտական գործիքներից մեկը` արտիստը կարողացավ ճանաչելի դարձնել այս գործիքը` հյուրախաղեր ողջ աշպարհով, լեփ-լեցուն համերգային դահլիճներ: Ծիրանի փողի ելևէջները լսելու էին գնում ոչ միայն հայկական բանահյուսության երկրպագուները, այլ նաև համաշխարհային մեծության քաղաքական և մշակութային գործիչներ»,- նշում է պարբերականը:

Նրան անվանում են համաշխարհային երաժշտության լեգենդ, ում տաղանդը գրավել է Էնիո Մորիկոնեին, Մարտին Սկորսեզեին, Ջոն Քենեդուն և Եղիսաբեթ Երկրորդին, բայց հարազատ Հայաստանում նա բոլորի համար Ջիվան պապ է: Ամառն անցկացնում է Երևանից ոչ հեռու գտնվող ամառանոցում, բոստան է մշակում և զբաղվում ծիրանի օղու պատրաստմամբ, նշում է պարբերականը:

Ջիվան պապի ողջ կենսագրությունը երաժշտության մեջ է: Սկսել է նվագել 6 տարեկանում` ինքնուրյույն` զմայլված համր կինոն հնչունավորող դաշնակահարների խաղով: Պատերազմական, քաղցած մանկություն է ունեցել: 1947 թվականին, երբ պատանի Ջիվանը ելույթ էր ունեցել Մոսկվայում և անձամբ Իոսիֆ Ստալինից «Հաղթանակ» ժամացույց էր նվեր ստացել, փոխանակել էր այն սննդամթերքով:

Իսկ արդեն է 10 տարի անց Գասպարյանը կոլեկտիվով հյուրախաղեր էր տալիս ամբողջ աշխարհով մեկ: Ելույթ էր ունենում մոլորակի ամենահայտնի բեմերում: Ամերիկայում, ասում է, ԿՀՎ գործակալներն առաջարկում էին նույնիսկ մնալ` փախնել Խորհրդային միությունից: Հրաժարվեց: Բայց 1980-ականների վերջում` Ղարաբաղյան հակամարտության տարիներին, մեկնել էր Հոլիվուդ ընկերների հրավերով, քանի որ ընտանիքը պետք էր կերակրել:

«Դա մի ժամանակ էր, երբ ինչ-որ մեկը մահանում էր` ուրախանում էին, որովհետև երկու ժամ հոսանք կլիներ: Ինչպե՞ս կարելի է ապրել այդպիսի ժամանակներում»,- նշում է երաժիշտը:

Պատերազմ ու երկրաշարժ վերապրած հայրենիքի այդ ցավը նա մերկացրեց ողջ աշխարհի առջև երաշժտության միջոցով: Եվ այնպես սուր, որ դուդուկը դարձավ հայ ժողովրդի խորհրդանիշ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան պարգևատրել է չորս ոսկե մեդալներով: Ջիվան Գասպարյանի հետ աշխատելը պատիվ են համարում Փիթեր Գեբրիելը, Սթինգը, Լայնըլ Ռիչին, Շառլ Ազնավուրը, Բրայըն Մեյը և այլ հայտնի դեմքեր: Ռուսաստանում Ջիվան Գասպարյանը նվագում է ինչպես սիմֆոնիկ նվագախմբերի, այնպես էլ ռոքերների հետ: Հոլիվուդի ռեժիսորները հրավիրում են նրան երաժշտություն գրել ֆիլմերի համար: «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքի համար Ջիվան Գասպարյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի»:

Այժմ լեգենդար երաժիշտն ապրում է Երևանում: Օգոստոսի 14-ին կմեկնի Մոսկվա համերգ տալու: Ռուսաստանը Ջիվան պապն անվանում է երկրորդ տուն, ասվում է Երևանում մաեստրոյին հյուրընկալված НТВ թղթակից Իննա Օսիպովայի ռեպորտաժում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։