480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային երգարան» գրպանի գրքում շուրջ 700 ստեղծագործություն կներառվի
21:55
31 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային երգերի գրպանի գրքում շուրջ 700 հայկական ստեղծագործություն է ներառվել, ուրբաթ լրագրողներին ասաց 21-հատորյակից բաղկացած գրքի նախաձեռնող Սամվել Հարոյանը։ Գրքի շնորհանդեսն անցկացվել է ուրբաթ Երևանում։

Ժողովածուն հայկական երգերի հանրագիտարան է։ Այն կազմված կլինի հոգևոր, աշուղական, դասական, էստրադային և մանկական երգերից։ Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասին առանձին հատոր կնվիրվի։

«Ժողովածուն կարելի է անվանել աննախադեպ, սակայն ոչ միայն այն պատճառով, որ տարբեր ժանրերի երգեր է ներառում` հոգևոր երգերից մինչև ժամանակակից ստեղծագործություններ, այլև նաև պատճառով, որ այս նախաձեռնությանը մասնակցել են երաժշտագետներ, կոմպոզիտորներ, երգիչներ, ինչպես նաև տարբեր կազմակերպություններ, որոնք մեծ ներդրում ունեն երաժշտության ասպարեզում, օրինակ` Հայաստանի կոմպոզիտորների միությունը, «Սայաթ–Նովա» աշուղական երգի համույթը» և այլն», – նշեց Հարոյանը։

Նրա խոսքով` ժողովածուն ստեղծելու համար երկար ժամանակ է պահանջվել, շուրջ չորս տարի։ Կոլեկտիվը, որն աշխատել է ժողովածուն հրատարակելու համար, մեծ աշխատանք է տարել` տեքստերն ուղղելով և այն նոտագրելով։

«Ընդհանուր առմամբ երգերի ժողովածուն ընդգրկում է 700 երգ, 30-38 ստեղծագործություն յուրաքանչյուր հատորում։ Ներկա պահին ժողովածուն գտնվում է վերջնական փուլում։ Եվ մենք հուսով ենք, որ այն լայն տարածում կգտնի բոլոր երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ», – նշեց Հարոյանը։

Նա ավելացրեց, որ երգերի մոտ 20%–ը սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործություններ են։

Եզակի երգերի ժողովածուն նախատեսվում է հրատարակել մինչև 2015 թվականի ավարտը, յուրաքանչյուր հատորի նախնական տպաքանակը կկազմի հազար օրինակ։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ ավելացրեց, որ ժողովածուները լուրջ դեր են խաղում, հիմնականում` արտասահմանյան հայկական համայնքների համար։

«Նմանատիպ ժողովածուների ստեղծումը մեծ աշխատանքի արդյունք է, և ես կարծում եմ, որ գրքերը պարբերաբար պետք է նորացվեն, քանի որ ժամանակի ընթացքում ստեղծվում են նոր երգեր, որոնք դառնում են սիրված և ճանաչված ժողովրդի կողմից», – նշեց Սաթյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը: