482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Յուրյան դարաշրջանի աշխարհը» դրամահավաքով դարձել է երրորդը կինոյի պատմության մեջ
17:16
23 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23. /Նովոստի–Արմենիա/. Քոլին Թրևորոուի «Յուրյան դարաշրջանի աշխարհ» ֆիլմը մտել է պատմության մեջ ամենաշատ գումար հավաքած ֆիլմերի եռյակի մեջ։ Տվյալ պահին ֆիլմի դրամահավաքը կազմում է 1,522 մլրդ դոլար, ինչն օգնել է ֆիլմին առաջ անցնել «Վրիժառուներից», որը 2012–ին հավաքել էր 1,52 մլրդ, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով Variety–ին։

Հրատարակությունը նշում է, որ բլոկբասթերը, ամենայն հավանականությամբ, կմնա երրորդ հորիզոնականում, չնայած նրան, որ պետք է ցուցադրվի նաև Ճապոնիայում։ Պատմության մեջ ամենաշատ գումար հավաքած ֆիլմերի` «Ավատարի» և «Տիտանիկի» դրամահավաքները կազմում են, համապատասխանաբար, 2,79 և 2,18 մլրդ դոլար։

Հյուսիսային Ամերիկայի տարածքում «Յուրյան դարաշրջանի աշխարհն» արդեն հավաքել է 614,3 մլն դոլար` չորրորդ ֆիլմը դառնալով «Ավատարից», «Տիտանիկից» և «Վրիժառուներից» հետո, որն անցել է 600 մլն դոլար սահմանագիծը։

«Յուրյան դարաշրջանի աշխարհը» դարձել է Universal ստուդիայի երկրորդ ֆիլմը, որը 2015թ.–ին մտել է պատմության մեջ ամենաբարձր դրամահավաքով ֆիլմերի հնգյակի մեջ։ Ավելի վաղ դա հաջողվել էր «Ֆորսաժ 7»–ին` 1,51 մլրդ դոլարով. դա հինգերորդ բացարձակ ցուցանիշն է։ Երկու ֆիլմերը Universal–ի պատմության մեջ միակն են, որոնք հաղթահարել են 1 միլիարդ դոլարի սահմանագիծը։

Քոլին Թրևորոուի ֆիլմում, որտեղ «Յուրյան դարաշրջանի այգի» օրիգինալ եռագրությունում իրադարձությունները զարգանում են 15 տարի անց, գլխավոր դերերում հանդես են եկել Քրիս Փրաթը և Բրայս Դալաս Հովարդը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։