480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջարկում է Ծաղկաձորում անցկացնել «Պետերբուրգյան կամուրջներ» փառատոնը
13:51
23 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Պետերբուրգյան կամուրջներ» խորագրով փառատոնն առաջարկում են անցկացնել Ծաղկաձորի Գրողների տանը, հաղորդում է «Իզվեստիյա» հրատարակությունը։

Ծաղկաձորների Գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը նամակ է գրել Սանկտ Պետերբուրգի Գրողների միության նախագահ Վալերի Պոպովին` առաջարկելով Հայաստանում կազմակերպել «Պետերբուրգյան կամուրջներ» խորագրով փառատոնը։

Ավելի վաղ Կոմարովոյի գրողների տան տնօրեն Պյոտոր Ռոմանովը հայտարարել է, որ այսուհետ չի ցանկանում ընդունել ֆորումի մասնակիցներին, քանի որ համարում է, որ բանաստեղծների վարքագիծն անվայել է։

«Առաջարկում ենք կազմակերպիչներին քննարկել հիմնական փառատոնային ընթերցումների ծրագիրը Կոմարովոյից տեղափոխել Ծաղկաձոր, քանի որ Հայաստանի մտավորականությունը կարևորում է աջակցել փառատոնին, որն ունի  մշակութային ավանդույթ», – նշվում է նամակում։

Ռոմանովը բողոքել է, որ փառատոնի ժամանակ «հյուրանոցային համարները, որտեղ բնակվել են մասնակիցները, գտնվել են անմխիթար վիճակում, ծխախոտի ավելցուկները մարել են պատի վրա և մտցրել վարդակը»։

Մանուկյանը «Իզվեստիյա» հրատարակության հետ զրույցի ժամանակ նշել է, որ նրան, ի տարբերություն Կոմարովոյի գործընկերոջը, չեն վախեցնում փառատոնի անցկացման հնարավոր հետևանքները, քանի որ նա 36 տարի զբաղեցնում է Գրողների տան տնօրենի պաշտոնը և «շատ բան է տեսել»։

«Ամենուր հարկավոր է անհատական մոտեցում։ Մենք անգամ պատրաստ ենք տրամադրել հատուկ մարդկանց, ովքեր կհետևեն բանաստեղծներին։ Ինձ համար ավելի կարևոր է, որպեսզի Գրողների տունը մնա վայր գրողների համար։ Երիտասարդ տարիքում ես լսում էի, թե ինչպես էր յուրաքանչյուր սենյակից լսվում  տպագրական մեքենային ձայնը։ Եվ չնայած հիմա տպագրական մեքենաներ այլևս չկան, անձամբ ինձ համար կարևոր է Գրողների տունը լցնել ստեղնաշարի թխկոցով։ Ուզում եմ, որպեսզի գրողները կերտեն այստեղ», – ընդգծել է Մանուկյանը։

«Պետերբուրգյան կամուրջներ» փառատոնի կազմկոմիտեի նախագահ Գալինա Իլյուխինան հետաքրքրվել է առաջարկով` նշելով, որ Հայաստանում կարելի է կազմակերպել փառատոնի այն մասը, որն անցկացվում է աշնանը։

«Իհարկե, Հայաստանը հեռու է, և դժվար կլինի ողջ կազմով գնալ այնտեղ։ Լեհաստանի և Ֆինլանդիայի մեր հյուրերին ավելի հարմար է այցելել Պետերբուրգ, դա արագ է և թանկ չէ։ Սակայն կարելի է գնալ Ծաղկաձոր փոքր պատվիրակությամբ», – ասել է Իլյուխինան։

Կազմակերպիչների խոսքերով` տեղափոխման դեպքում փառատոնը չի փոխի անվանումը։

Սանկտ Պետերբուրգի գրողների միության նախագահ Վալերի Պոպովը հնարավոր է համարում փառատոնի տեղափոխումը։ Նա նշել է, որ կփորձի օգնել հովանավորների հարցում`Հայաստան նախատեսված թռիչքի ծախսերը հոգալու համար։

Ծաղկաձորի գրողների միության տունը հիմնադրվել է 1930 թ.–ին։ Տարբեր տարիներին այստեղ իջևանել են Օսիպ Մանդելշտամը, Վասիլի Գրոսմանը, հայկական գրականության դասականներ Եղիշե Չարենցը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթևոսյանը և ուիշներ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
28 Հունիսի 2017
Հայկական ալիք Թուրքիայում. հայկական ժողովրդական երգի տեսահոլովակ է նկարահանվել (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում է մեծ թափ հավաքել հայկական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
16:27
28 Հունիսի 2017
Հայաստանում մեկնարկում է «Տապ չկա» աննախադեպ մշակութային ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում «weekend»–ի կուլտուրայի ձևավորմանը և տոնական տրամադրության ապահովմանը:
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: