486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է լուսանկարների ցուցահանդես` նվիրված Արևմտյան Հայաստանի ավերված վանքերին
18:59
17 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ Հայաստանի ճարտարապետների միության շենքում բացվել է «Ցեղասպանություն ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է Արևմտյան Հայաստանի ավերված վանքերին։

Ցուցադրության շրջանակում ներկայացված են 32 վահանակներ, որոնց վրա փակցված են հայկական վանքերի լուսանկարները մինչև ավերումն ու հիմա։

«Այս լուսանկարներն ակնառու կերպով վկայում են վայրագության և աշխարհի երեսից հայկական մշակույթի հետքերը ջնջելու թուրքական իշխանությունների ձգտման մասին», – ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի (Research on Armenian Architecture, RAA) ղեկավար Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում 20–րդ դարի սկզբից և մինչև այսօր անողոքաբար ոչնչացվում են հայկական պատմամշակութային հուշարձանները։

«Այս ցուցահանդեսը լավ առիթ է ևս մեկ անգամ տեղեկանալ այն մասին, թե այսօր ինչ է տեղի ունենում Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող անգին պատմական հուշարձանների հետ։ Սա մշակութային ցեղասպանություն է, որը երբեք չի դադարել», – ընդգծեց նա։

Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր հայի պարտքն է պատմել աշխարհին համաշխարհային մշակույթի անգին գանձերի ոչնչացման, Արևմտյան Հայաստանի տարածքում թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված մշակութային ցեղասպանության մասին։

Նա ավելացրեց, որ հարկավոր է կանխել հայկական վանքերի հետագա ոչնչացումն ու փորձել պահպանել ճարտարապետության մնացած հուշարձանները։

«Գաղտնիք չէ, որ այսօր հասարակությունը չունի բավարար տեղեկատվություն և անհրաժեշտ գիտելիքներ այն մասին, թե ինչ մշակութային ժառանգություն է ունեցել Արևմտյան Հայաստանը, որը իր չափերով յոթ անգամ գերազանցել է ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքին։ Քիչ է հայտնի նաև այն մասին, թե ինչ է տեղի ունեցել նրանց 1915 թ.–ից հետո», – նշեց փորձագետ` ավելացնելով, որ «անհնար է պահպանել այն ժառանգությունը, որի մասին ոչինչ չգիտես»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրեց հայագետ Արգամ Այվազյանը, Արևմտյան Հայաստանի տարածքում կան մոտ 170–180 հազար հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնց ճնշող մեծամասնությունը (97-98%) ավերվել է վերջին հարյուրամյակի ընթացքում։

«Ցեղասպանություն ցեղասպանություններից հետո» ցուցահանդեսը կազմակերպել են «Հոգու պարտք» ՀԿ–ն և Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամը (Research on Armenian Architecture, RAA)` ՀՀ նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ։ –0–

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: