486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Նաստասյա Կինսկին առաջարկել է երիտասարդ հայ մարզիկներին նկարահանվել իր վավերագրական ֆիլմում
13:09
17 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ դերասանուհի Նաստասյա Կինսկին առաջարկել է երիտասարդ հայ մարզիկներին նկարահանվել իր նոր վավերագրական ֆիլմում։

Նախօրեին Երևանի Փոքր թատրոնում կայացել է Նաստասյա Կինսկու «Անհնարը ոչինչ է» վավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսը: Ներկա էին նաև երիտասարդ հայ մարզիկներ, որոնց դերասանուհին առաջարկեց մասնակցել ապագա ֆիլմում։

Դերասանուհին մտադիր է սպորտի մասին վավերագրական ֆիլմաշար նկարահանել, որում կընդգրկվեն առաջատար մարզիկներ, ովքեր հարցազրույցի ձևաչափով կպատմեն այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել հասնել հաջողության, և ինչպես են դրանում իրենց օգնել իրենց ընտանիքները, հասարակությունը, և աշխարհն ընդհանրապես։

«Ես գիտեմ, որ սպորտը մեծ նշանակություն ունի ձեզ համար, ձեր կյանքի անբաժան մասն է։ Այն նաև մեծ արժեք է ներկայացնում իմ ֆիլմի համար»,– մարզիկներին ասել է Կինսկին։

Նա ավելացրել է, որ որոշել է նման նախագիծ իրականացնել, քանի որ իր ողջ կյանքի ընթացքում սպորտն իր համար կարևոր նշանակություն է ունեցել։

«Սպորտը կարևոր նշանակություն ունի, մասնավորապես, աճող սերնդի համար։ Գոյություն ունեն մեծ թվով օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես սպորտը կարող է օգնել երեխաներին հոգեբանական տեսանկյունից։ Նաև սպորտն օգնում է նրանց մենակ չզգալ` լինելով թիմում»,– ընդգծեց Կինսկին։

Դերասանուհին նշեց, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում և կցանկանար, որ հայ մարզիկները նույնպես դառնան վավերագրական ֆիլմի մի մաս։ Ֆիլմում կնկահարանվեն նաև մարզիկներ աշխարհի բոլոր ծայրերից։

Շնորհանդեսի ընթացքում Կինսկին ներկայացրեց համացանցից իր հավաքած տեսագրությունները համաշխարհային մակարդակի մարզիկների մասնակցությամբ` նշելով, որ դրանք կընդգրկվեն ապագա վավերագրական ֆիլմում։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։

Տարբեր տարիների փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակի:

«Նովոստի-Արմենիան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: