486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
«Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմ. հայի խոսքը
17:47
15 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ լրագրող, սցենարիստ և դերասան Ռուբեն Փաշինյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնում ներկայացնելով «Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը, հայտնել է, որ այդ ֆիլմը դարձել է հայի յուրինակ խոսքը, իր խոսքը։

«Ես պետք է նկարահանեի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող ֆիլմ հենց այս տարի` ողբերգության 100–րդ տարելիցի տարում։ Չէի կարող անտեսել այդ փաստը»,– ասել է Փաշինյանը։
 
Փաշինյանի կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը կայցավ չորեքշաբթի Երևանում` «Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնի «Մենք կանք» ծրագրի շրջանակում։

«Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմը պատմում է ամերիկացի զբոսաշրջիկ պապիկի մասին, ով եկել է Հայաստան և փնտրում է Եփրատը, որում զոհվել է նրա ընտանիքը և շատ այլ հայերի ընտանիքներ։

Ժապավենը նկահարանված է Ռուբեն Փաշինյանի` բազմաթիվ ամսագրերում և թերթերում հրապարակված համանուն պատմվածքի հիման վրա։ Հեղինակի խոսքով`  կարճամետրաժ ժապավենն ինքը նկարահանել է սեփական գումարով և ընկերների օժանդակությամբ։

«Այդ ժամանակ ես հասկացա, թե Ռուբեն Փաշինյանը որքան հարուստ մարդ է։ Չէ՞ որ, ես այդքան լավ ընկերներ ունեմ»,– ասել է նա։

Փաշինյանը, նախևառաջ, նշել է հայտնի հայ դերասան Վիգեն Ստեփանյանին, ով կատարել է գլխավոր դերը և հրաժարվել իր հոնորարից։ «Նույնն արեցին ֆիլմի օպերատորը և նկարահանումներում ընդգրկված մյուս մարդիկ»,– պատմել է Փաշինյանը։

«Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմն արդեն ցուցադրվել է Բելգիայի հայկական համայնքում և մեծ հաջողություն է ունեցել։ «Առաջիկայում այն կտեսնեն նաև Ռուսաստանի և ԱՄՆ–ի հայկական համայնքներում»,– նշել է ռեժիսորը։ Նա ավելացրել է նաև, որ ժապավենը կներկայացվի նաև մի շարք փառատոների, բայց մանրամասները չի նշել։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։

Տարբեր տարիների փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակի:

«Նովոստի Արմենիան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։