485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վրեժ Պետրոսյան. «Ոսկե ծիրանն» իսկական տոն է
17:10
15 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն իսկական տոն է, որը գեղեցիկ ֆիլմեր, նոր ծանոթություններ, ուրախություն է նվիրում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ռեժիսոր Վրեժ Պետրոսյանը։

«Այդ փառատոնը միայն դրական զգացմունքներ է առաջացնում։ Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր նմանատիպ խոշոր մշակութային նախագիծ են կազմակերպում Հայաստանում»,– նշեց ռեժիսորը։

Պետրոսյանի «Մարիա Յակոբսոնի օրագիրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը կայացել է չորեքշաբթի Երևանում «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում։

Ֆիլմը նկարահանվել է «Հայք» կինոստուդիայում` Հայաստանի մշակույթի նախարարության պատվերով։

Վրեժ Պետրոսյանի աշխատանքի հիմքում դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի օրագրերն են, ով Հայոց ցեղասպանության ժամանակ մահից փրկել է հազարավոր երեխաների։ Այդ օրագրերը, ի դեպ, թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, այդ թվում` հայերեն։

Մարիա Յակոբսոնը որբանոցներ, հիվանդանոցներ էր կազմակերպում հայ որբերի համար։ 1922 թվականին Բեյրութից ոչ հեռու նա ստեղծել է «Թռչնաբույն» մանկատունը, որը գործում է մինչ օրս։

«Ես մի քանի ֆիլմ ունեմ Հայոց ցեղասպանության թեմայով, որոնք տարբեր տարիների են արվել։ Եվ կարծում եմ, որ այն ժամանակահատվածի իրադարձությունների մասին ճշմարտությունը պետք է ասել միշտ»,– ասաց  ռեժիսորը` ավելացնելով, որ Մարիա Յակոբսոնը բացառիկ մարդ էր, ով հայ ժողովրդի հետ վերապրեց 20–րդ դարասկզբի ողբերգությունը։

Վրեժ Պետրոսյանը նշեց, որ «Մարիա Յակոբսոնի օրագիրը» վավերագրական ֆիլմի նկարահանումներն անցկացվել են հիմնականում Բեյրութում և Գյումրիում։ Ֆիլմի ստեղծման ժամանակ օգտագործվել են Լիբանանի, Դանիայի, Հայաստանի արխիվային նյութերը։
 
«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։

Տարբեր տարիների փառատոնի շրջանակում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց շարքում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010-ին Երևանյան կինոփառատոնն արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակի:

«Նովոստի Արմենիան» կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին:
14:12
28 Դեկտեմբերի 2016
Էլինա Ջանիբեկյանը կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել` համոզելով «աստղային» ամուսնուն
Հանրաճանաչ շոումենների կանայք սովորաբար իրենց տաղանդավոր ամուսինների ստվերում են մնում: