481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Նաստասիա Կինսկին Երևանում բացել է իր մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները
12:40
15 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ դերասանուհի Նաստասիա Կինսկին Երևանում մասնակցել է իր մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը։

Առաջինը «Հայաստան» կինոթատրոնում ցուցադրվել է 1979 թ.–ին նկարահանված Ռոման Պոլանսկու «Տեսս» ֆիլմը։

Հայ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց դերասանուհուն` ողջունելով նրան երկար ծափահարություններով և ծաղիկներով։

Պոլանսկու ֆիլմը բավականին հստակ հետևում է Թոմաս Հարդիի համանուն վեպի սյուժեին։ Սակայն մարդկային բնության նկատմամբ ռեժիսորի հայացքը ավելի վատատեսական է, քան գրողինը։

Հետահայաց ցուցադրությունների շրջանակում կցուցադրվեն նաև Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսաս» (1984) և Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» (1985) ֆիլմերը։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։

Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։
21:23
11 Հոկտեմբերի 2017
Ջոն Մալկովիչը խոստացած անակնկալը կմատուցի Երևանում (ՖՈՏՈ)
Խաչատրյանի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Երևանում։
20:55
11 Հոկտեմբերի 2017
Մարկուս Միլեր, Գոնսալո Ռուբալկաբա կամ մեծ աստղաբույլ Yerevan Jazz Fest 2017–ում (ՖՈՏՈ)
Yerevan Jazz Fest 2017 ամենամյա փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 3–ը։
13:28
11 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմը, հնարավոր է, «Օսկարի» առաջադրվի
Ամերիկյան նոր «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմն անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը։