484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին այցելել են Երևանի կոնյակի գործարան
11:03
14 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր` Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին այցելել են Երևանի կոնյակի գործարան (ԵԿԳ), գրված է թանգարանի Facebook սոցցանցի պաշտոնական էջում:

Նախատեսված ծրագրի համաձայն` հյուրերը էքսկուրսիայի ընթացքում եղան «ARARAT» թանգարանում, հնեցման մառանում ծանոթացան «ARARAT» կոնյակների պատմությանն ու արտադրությանը:

Էքսկուրսիայի ընթացքում հյուրերը նաև շրջեցին գործարանի նախագահական սրահում, որտեղ պահվում են տարբեր երկրների նախագահների այցերի պատվին հնեցվող անվանական տակառները: Հյուրերին նաև ներկայացվել է «ARARAT»-ի որոշ հնեցված նմուշները, որոնք միշտ ցուցադրվում են ցուցահանդեսների  ժամանակ:

«Աստղային պատվիրակությունը» նաև կանգ է առել «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի առիթով: Տակառում պահվում է 1994 թվականի կոնյակի սպիրտը, որը խորհրդանշում է հաշտության պայմանագրի ստորագրումը:

Տակառը անվանվել է «Խաղաղության տակառ», քանի որ այն պետք է բացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը: Հյուրերը հիշարժան գրառում են նաև թողել ԵԿԳ-ի այցելուների գրքում:

Էքսկուրսիայի ավարտին Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկիին նվիրել են հատուկ պատրաստված կոնյակներ՝ «ARARAT»-ի բացառիկ հավաքածուից:

Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։   -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:08
29 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքի «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում:
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով: