481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային պատկերասրահ» XI փառատոնը դեռ բազմաթիվ անակնկալներ է պատրաստում
22:24
24 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ազգային պատկերասրահ» XI միջազգային փառատոնը հայ ունկնդրի համար դեռ բազմաթիվ անակնկալներ ունի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ, փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը։

«Այսօր մենք ներկայացրել ենք կամերային երաժշտության երեկո թավջութակահար Հասմիկ Վարդանյանի և դաշնակահար Նառա Ավետիսյանի մասնակցությամբ, ով Քլիվլենդում աշակերտում է աշխարհահռչակ հայտնի հայ դաշնակահար Սերգեյ Բաբայանին։ Համերգը հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ Հասմիկն ու Նառան ելույթ կունենան միասին»,– ասաց Շահինյանը։

Ըստ նրա փառատոնն ավանդաբար շարունակում է նոր անուններ ներկայացնել, նոր ծրագրեր և ստեղծագործական միություններ։

«Պատահական չէ նաև այն ստեղծագործությունների ընտրությունը, որոնք կներկայացնեն աղջիկները։ Դա և Շոպեն է, և Բրամս, և Շոստակովիչ, և Սոլիմա»,– ասաց Շահինյանը։

Նա հայտնեց նաև, որ փառատոնի շրջանակում հունիսի 27–ին Երևանում ելույթ կունենա ռուս բայանահար Իոսիֆ Պուրիցը։ Իսկ փառատոնի փակմանը նվիրված համերգն իսկական տոն կդառնա վոկալի սիրահարների համար, քանի որ ելույթ կունենան Վարդուհի Խաչատրյանը (մեցո սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր)։ Այն կկայանա հուլիսի 4–ին։

Փառատոնն անցկացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ։ Բոլոր համերգներն անցկացվում են Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում։

2005 թվականին հիմնված «Ազգային պատկերասրահ» փառատոնը 2008 թվականից ընդգրկված է մշակույթի նախարարության պետական օժանդակության ծրագրերում։

Փառատոնի գլխավոր գործընկերը VivaCell-MTS հեռահաղորդակցային օպերատորն է։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: