486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
FRESCO երկրորդ փառատոնը տեղի կունենա Հայաստանում հունիսի 27–ից հուլիսի 5–ը
20:13
18 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի FRESCO երկրորդ միջազգային փառատոնը Երևանում և Հայաստանի մարզերում տեղի կունենա հունիսի 27–ից հուլիսի 5–ը, ողջ ծրագիրը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, հաղորդում են կազմակերպիչները։

Փառատոնի շրջանակում «Կարապի լճին» հարակից տարածքում` Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտ, կկայանա ֆոտոցուցահանդես և կվարցային գեղանկարչության շոու, ինչպես նաև 9 օրերի ընթացքում տեղի կունենան հետաքրքրիր ֆիլմերի բացօթյա, անվճար, շուրջօրյա ցուցադրություններ։

Փառատոնի մի մասը տեղի կունենա Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում։ Ցանկացողները կարող են մասնակցել են Հայաստանում միակ ճամբարային կինոարշավին։

Այս տարի նույնպես փառատոնը կազմված կլինի մրցութային և ոչ մրցութային ծրագրերից։ Դրան կմասնակցեն գեղարվեստական և փաստագրական, կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր ու տեսանյութեր, որոնցում քննարկվում է բռնության և պատերազմի թեման, ազգային, կրոնական և խտրականության այլ տեսակներ։

Փառատոնի շրջանակում մեծ ուշադրություն կդարձվի հատուկ սոցիալական խմբերի և սահմանափակ հնարավորություններով մարդկանց հետ աշխատանքին։ Փառատոնի հիմնական գաղափարական ուղղվածությունը 2015թ.–ին կդառնա խաղաղության գաղափարը։

«Ֆրեսկո» առաջին փառատոնը, որը տեղի է ունեցել Հայաստանում 2014թ.–ի հունիսի 21–ից հուլիսի 6–ը, բավականին հաջող է անցել։

Փառատոնն անցկացվում է բարձր մարդասիրական արժեքների տարածման և հաստատման նպատակով։ Ֆիլմերի ցուցադրություններն ուղեկցվում են քննարկումներով, որոնք լայն արձագանք են առաջացնում հասարակությունում, դրանց մասնակցում են նաև փառատոնի անվանի հյուրերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:34
27 Փետրվարի 2017
Ջազի և ֆոլկի միահյուսումը Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անվանի հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ԱՄՆ–ում ներկայացրել է «The Cave of Rebirth» իր նոր տեսահոլովակը։
11:36
27 Փետրվարի 2017
Արտառոց դեպք «Օսկար 2017»–ում. սխալ է հայտարարվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողը
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գրանցվեց իսկական սկանդալ։
11:08
27 Փետրվարի 2017
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017»–ը. հայտնի են հաղթողների անունները
Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխությունը։
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ: