484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնի կազմակերպիչները հետաքրքիր ծրագիր են խոստանում
18:02
17 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում հունիսի 18–ից հուլիսի 4–ն անցկացվելիք «Ազգային պատկերասրահ» միջազգային 11–րդ երաժշտական փառատոնի կազմակերպիչները հետաքրքիր ծրագիր են խոստանում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետի տեղակալ Արմինե Ղազարյանը։

Նրա խոսքով, փառատոնն ունի հարուստ ավանդույթներ, և հայ հանդիսատեսը, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերն դրան անհամբեր սպասում են։

«Փառատոնը մյուս նմանատիպ միջոցառումներից տարբերվում է իր ծրագրի, գաղափարախոսության առանձնահատկություններով, կոմպոզիտորական և կատարողական արվեստի որակով»,– ասաց Ղազարյանը։

Դիրիժոր Հարություն Արզումանյանը, ում գլխավորությամբ հունիսի 18–ին կանցկացվի փառատոնի բացումը, իր հերթին նշեց, որ դա իր համար առանձնահատուկ փառատոն է, այն յուրահատուկ ոգի ունի։

«Երբ ելույթ ես ունենում այդ պատերի ներքո այդ նկարների ֆոնին, առանձնահատուկ մթնոլորտ է ստեղծվում, այդ իսկ պատճառով այս տարի մենք որոշել ենք կատարել Պերգոլեզեի «Սթաբատ մատերը», որը տեղավորվում է 2015 թվականի համատեքստում և հատուկ հնչողություն կունենա այս դահլիճում։ Համերգի երկրորդ կեսին մենք հայտնի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի հետ կկատարենք Բախի «Ռե մինոր կոնցերտը դաշնամուրի համար»»,– ասաց նա։

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանն ընդգծեց, որ փառատոնի բացման համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Դրան կմասնակցեն` Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Արծվիկ Դեմուրճյանը (սոպրանո)  և Քրիստինե Սահակյանը (մեցո սոպրանո)։

«Ազգային պատկերասրահ» փառատոնն ունկնդրին կներկայացնի ընդհանուր առմամբ հինգ կոնցերտներ, որոնք շատ տարբեր են և մասնակիցների կազմով, և ծրագրով։ Մենք ունենք կատարողներ, ովքեր առաջին անգամ կմասնակցեն փառատոնին։ Կան հյուրեր ԱՄՆ–ից, Շվեյցարիայից և Ռուսաստանից։ Ամերիկան կներկայացնի մեր երիտասարդ, բայց շատ տաղանդավոր դաշնակահար Նառա Ավետիսյանը։ Մեր մյուս հյուրը Ռուսաստանից Իոսիֆ Պուրիցն է, ով կներկայացնի փառատոնի համար նոր գործիք` բայան»,– ասաց Շահինյանը։

Փառատոնի շրջանակում հունիսի 21–ին կկայանա Երաժշտության համաշխարհային օրվան նվիրված երաժշտական երեկո։ Դրան կմասնակցեն Գայանե Գեղամյանը (սոպրանո) և Սեդրակ Երկանյանը (դաշնամուր), ովքեր կկատարեն ֆրանսիացի և իսպանացի կոմպոզիտորների վոկալային ստեղծագործությունները։

Կամերային երաժշտության երեկոն կանցկացվի հունիսի 24–ին։ Միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Նառա Ավեստիսյանը (դաշնամուր, ԱՄՆ) կկատարեն Շոպենի, Բրամսի, Շոստակովիչի և Սոլիմի ստեղծագործությունները։

Հունիսի 27–ին կկազմակերպվի գործիքային երաժշտության երեկո, դրան կմասնակցի միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, բայանահար Իոսիֆ Պուրիցը։ Համերգի ծրագիրը բավականին ծավալուն է, կհնչեն այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են` Մուսորգսկին, Վիվալդին, Սկարլատին, Պրոկոֆիևը, Պիացոլան, Բարտոկը, Շչեդրինը։

«Ազգային պատկերասրահ» փառատոնը կավարտվի հուլիսի 4–ի գալա–համերգով։ «Օպերային արվեստի գոհարներ» վոկալի երեկոյին կմասնակցեն տաղանդավոր երաժիշտներ Վարդուհի Խաչատրյանը (մեցո սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնակահար)։ Համերգի ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Փառատոնն անցկացվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ։

Բոլոր համերգները կանցկացվեն Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկերիների դահլիճում։

2005 թվականին հիմնված «Ազգային պատկերասրահ» փառատոնը 2008 թվականից ընդգրկված է Մշակույթի նախարարության պետական օժանդակության ծրագրերի ցուցակում։

Փառատոնի գլխավոր գործընկերը VivaCell-MTS հեռահաղորդակցային օպերատորն է։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:06
30 Ապրիլի 2017
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Ամենա-Ամենա» երգի նոր տեսահոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանւ ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ամենա-ամենա» երգի վրա:
22:08
29 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքի «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդանյան եղբայրները հաղթեցին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» մրցույթի սուպերեզրափակչում:
19:43
28 Ապրիլի 2017
«Դեպի Եվրատեսիլի» երաժշտական մաղթանքը Արծվիկին՝ դեպի Եվրատեսիլ ճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներն իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակ ու «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Արծվիկին:
15:08
28 Ապրիլի 2017
Աշխարհահռչակ ջազմեն կմասնակցի Ջազի միջազգային օրվա համերգին Երևանում
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգ կանցկացվի Երևանում ապրիլի 30–ին:
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։