487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Արմեն Թութունջյանի գրքում ներկայացված է հայկական ջազի ողջ պատմությունը
19:56
16 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Արմեն Թութունջյանը (Չիկո) երեքշաբթի ներկայացրել է հայկական ջազի մասին պատմող «Ջազը Հայաստանում» հեղինակային գիրքը։

Գիրքն առաջին աշխատությունն է, որտեղ մանրամասն նկարագրված է հայկական ջազի ողջ պատմությունը` սկսած 20–րդ դարի 30–ականներից մինչև մեր օրերը։

352 էջանոց գիրքը հրատարակվել է Երևանում հայկական ջազի 75–ամյակի կապակցությամբ (որը նշեցին 2013 թ.–ին)։ Գրքում ներառվել են բաժիններ, որոնք պատմում են ջազի աղբյուրների, աֆրիկյան արմատների, Արևմտյան Եվրոպա և Ռուսաստան ներթափանցելու, մասնագիտական ջազի առաջացման մասին, ինչպես նաև հակիրճ կենսագրական տվյալներ` հայտնի հայ ջազ կատարողների մասին։

«Անկախ ամեն ինչից, վաղ թե ուշ ես կգրեի այս գիրքը, քանի որ կյանքիս ընթացքում կուտակել եմ հսկայական թվով նյութեր, որոնք վերաբերում են հայկական ջազին, Բացի այդ, ինձ բախտ է վիճակվել դառնալ գրքում նկարագրված բազմաթիվ դրվագների մասնակիցն ու ականատեսը», – ասաց լրագրողներին Թութունջյանը։

Նա նշեց, որ գրքում ներկայացված են նյութեր 57 հայ ականավոր ջազ կատարողների մասին և նրանց միայն մի քանիսի հետ նրան չի հաջողվել շփվել։ «Մյուսները կա՛մ իմ դասախոսներն էին, կա՛մ կոլեգաները», – ասաց Թութունջյանը։

«Խորհրդային տարիներին ջազ երաժշտությունը Հայաստանում հետին պլան էր մղվել, քանի որ երաժշտական կրթությունը կենտրոնանում էր դասական երաժշտության շուրջ», – նշեց նա։

Նրա խոսքով` այդ տարիներին Հայաստանում չկար ջազին վերաբերող մասնագիտական գրականություն, հնարավորություն չկար հանդիպելու օտարերկրյա, մասնավորապես` ամերիկացի ջազմենների հետ, ովքեր իսկական ջազ երաժշտության հիմնադիրներն են։

Այնուամենայնիվ Հայաստանում այդ ժանրը շատ լավ էր զարգացած։

«Հայկական ջազի սկիզբը դրել է հայտնի երաժիշտ Արտեմի Այվազյանը 20–րդ դարի 30–ականներին։ Այդ տարիները համարում են Հայաստանում ջազ երաժշտության ծննդյան տարիներ, քանի որ հենց այդ ժամանակ Հայաստանում պետական մակարդակով ստեղծվեց նվագախումբ, որի  երաժշտական գործիքներն առավել նման էին այդ ժամանակ ամերիկյան և եվրոպական ջազ նվագախմբերում օգտագործվող գործիքներին», – ասաց Թութունջյանը։

Հայաստանում ջազ սկսել են կատարել դեռևս 1920–ականներին։ 1930–ականների սկզբին հայտնվեցին համույթներ, որոնք հիմնականում այդ ոճի երաժշտություն էին կատարում։ Այդ տարիներին առավել հայտնի էր Ցոլակ Վարդազարյանի համույթը, որը ելույթ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։ Առաջին ջազ համույթ է համարվում Հայաստանի պետական ջազ նվագախումբը (ավելի ուշ` էստրադային նվագախումբ), որը ստեղծվել է 1938թ.–ին հանրապետության կառավարության կարգադրությամբ։ Նվագախումբը գլխավորում էր կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանը, դիրիժորն էր Ցոլակ Վարդազարյանը։

1950–1960–ականների սկզբին Խորհրդային Հայաստանում մարդիկ սկսեցին հետաքրքրվել ջազով։ Հանրապետության տարածքում ստեղծվեցին ջազ խմբեր, իսկ 70–ականներից Հայաստանի ջազ նվագախումբը հայտնի դարձավ Խորհրդային Միությունում։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, խորհրդային ջազ համույթներից առաջինն էր, որը հյուրախաղերով եղավ ԱՄՆ–ում։ Խորհրդային հայ երաժիշտները 25 համերգ տվեցին Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում։

Հայաստանում ջազը հայտնի է նաև այսօր։ Գոյություն ունեն բազմաթիվ համույթներ, որոնք կատարում են տարբեր ուղղությունների ջազ երաժշտություն` Time Report էթնո–ջազ կվինտետը, Katuner ջազ–ռոք սեպտետը` Վահագն Հայրապետյանի ղեկավարությամբ, Chico & Friends քառյակը, ֆյուժն Art Voices երիտասարդական խումբը, Jazzel կանանց համույթը, Ulikhanyan կվինտետը, NooZ քառյակն ու Armenian Navy Band աշխարհահռչակ խումբը` Արտո Թունջբոյաջյանի ղեկավարությամբ։ Հայաստանի առավել հայտնի ջազային երաժիշտներն են Մարտին Վարդազարյանը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Արմեն Հյուսնունցը, Արմինե Սարգսյանը, Տիգրան Համասյանը, Գարի Քյոսայանը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում: