487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռոբերտ Գեդիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան» երևանյան XII կինոփառատոնը
16:05
15 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնը կմեկնարկի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի  (Robert Guédiguian) «Մի ասեք, թե տղան խելագար էր» (բնօրինակ անվանումը` Une histoire de fou) ֆիլմի ցուցադրությամբ, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը։

Գեդիկյանի ֆիլմը ցուցադրվել էր 2015 թ.–ին Կաննի կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություներ» ծրագրի շրջանակում։

Ֆիլմը պատմում է Արամ անունով երիտասարդի մասին, ով 80–ականներին Մարսելում պայթեցնում է Փարիզում Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան։ Պատահական անցորդ, երիտասարդ հեծանվորդ Ժիլ Տեսզիրը լուրջ վնասվածքներ է ստանում։

Արամը Մարսելից փախնում է Բեյրութ և միանում Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակին` ԱՍԱԼԱ–ին։ Երիտասարդ հեծանվորդը որոշում է գտնել նրան, ում մեղքով լուրջ վնասվածքներ է ստացել։ Նա մեկնում է Բեյրութ` Արամի հետքերով։

«Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնը կանցնի Երևանում այս տարվա հուլիսի 12–19–ը։

«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոններից է։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում: