481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Երևանյան հեռանկարներ» փառատոնը կարևոր առաքելություն է իրականացնում. Ռոստոմյան
21:35
11 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Երևանյան հեռանկարներ» փառատոնը շատ կարևոր առաքելություն է իրականացնում «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակում, որն ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, հինգշաբթի լրագրողներին ասաց փառատոնի հիմնադիր և նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։

«Քեզ հետ, Հայաստան» համերգաշարն անցկացվում է ամենահայտնի համաշխարհային հարթակներում` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ

Ռոստոմյանը նշեց, որ սա աննախադեպ նախագիծ է, քանի որ շատ բարդ և ռիսկային գործ է համաշխարհային բեմեր նվաճելը և համաշխարհային աստղերի, կատարողների և նվագախմբերի հետ ելույթ ունենալը։
 
«Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակում արդեն կայացել է չորս համերգ Երուսաղեմում, Թալինում, Բրյուսելում։ Իսկ մայիսին Նյու Յորքի Քարնեգի–Հոլում կայացել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործության պրեմիերան` նվիրված Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին, որը բացառիկ հաջողություն է ունեցել։ Համերգին ներկա է եղել New York Times–ի գլխավոր երաժշտական քննադատը։ Համերգին մասնակցել են աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը և հայկական «Հովեր» երգչախումբը։ Բացի այդ, ԶԼՄ–ներում հիանալի գնահատականներ են ստացել Թալինում և Բրյուսելում կայացած համերգները։

Երուսաղեմում կայացած առաջին համերգին հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։ Թալինում էստոնական երգչախումբը երգել է հայկական ստեղծագործություններ, Բրյուսելում տեղի ունեցած երրորդ համերգը նույնպես արժանացել է հանդիսատեսի դրական գնահատականին։ Ապրիլի 26-ին Բրյուսելում կայացած համերգին մասնակցել են Մաքսիմ Վենգերովը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովր, իսկ Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարել է հայազգի մեծանուն դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:

«Երբ դուք հայտնվում եք հայտնի համաշխարհային բեմերին, դա արդեն քաղաքականություն է, մշակութային քաղաքականություն։ Մենք մեր սպասումները գերազանցող արդյունքներ ենք ստացել։ Դա ոչ միայն իմ հաղթանակն է, այլ նաև մեր ժողովրդի արժանի հաղթանակը»,– ասաց նա։

Հաջորդ համերգը կկայանա Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը ներկայում համարվում է աշխարհում ամենահայտնի նվագախմբերից մեկը։ Նվագախմբի հետ կնվագի երիտասարդ տաղանդավոր հայ ջութակահարուհի Դիանա Ադամյանը։

«Դա ևս մեկն է այն մեծ հնարավորություններից, որոնք «Երևանյան հեռանկարներ» փառատոնը բացում է երիտասարդ հայ կատարողների առաջ»,– նշեց Ռոստոմյանը։

Կոմպոզիտորի խոսքով` աննկարագրելի համերգ է սպասվում Հռոմում «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, իսկ վերջին համերգը կկայանա Վիեննայում` Ոսկե դահլիճում, որտեղ Մոցարտի ռեքվիեմը կկատարեն չորս հայ երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։