478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կներկայացնի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի թեման Պրահայի XIII Քվադրինալեի շրջանակում
18:22
10 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կներկայացնի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան հունիսի 18–28–ը Պրահայում կայանալիք 13–րդ միջազգային Քվադրինալեի շրջանակում, ասաց «Էյվա» արվեստների հիմնադրամի հիմնադիր–տնօրեն Լիա Մխիթարյանը։

Նախագիծն իրականացվում է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ։

Նախագծի համակարգող Նելլի Բարսեղյանն իր հերթին նշեց, որ Քվադրիենալեն կազմակերպվում է 1967 թ.–ից` 4 տարին մեկ անգամ։ Քվադրիենալեի շրջանակում իրենց աշխատանքներն են ներկայացրել այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Թադեուշ Կանտորը, Օսկար Նիմեյերը, Ժոզեֆ Սվոբոդան և ուրիշներ։

«Իհարկե, սկզբում մենք վախենում էինք, որ Ցեղասպանության թեման կարող են մերժել, սակայն այն ընդունեցին։ Ավելին, Քվադրինալեի կայքում օգտավործված է «genocide» եզրույթը», – ասաց Բարսեղյանը։

КвадриенналеՆա ավելացրեց, որ թուրք մասնակիցները տասը օր շարունակ Հայաստանի ներկայացուցիչների հարևանությամբ ներկայացնելու են իրենց ինստալյացիան։

«Չեմ կարծում, որ նրանց հետ որևէ խնդիր կառաջանա, քանի որ, ամեն դեպքում, նրանք մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ են», –նշեց Բարսեղյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանը կներկայացնի ինստալյացիան Ֆրանց Կաֆկայի տուն–թանգարանում։

Նելլի Բարսեղյանը նաև թատերական նկարիչ է, ով գործընկեր Լիլիթ Ստեփանյանի հետ միասին ինստալյացիայի համահեղինակն է։ Երաժշտության հեղինակը հայտնի երաժիշտ, ջազմեն, կոմպոզիտոր Տիգրան Համասյանն է, լուսանկարիչը` Վահան Ստեփանյանը, ով հայկական օրվա շրջանակում կներկայացնի «Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» նախագիծը։ 

Լիլիթ Ստեփանյանն իր հերթին ավելացրեց, որ «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային պատկերը ձևավորվել է մեկ վավերագրական լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում։ Լուսանկարը վերնագրված է «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» արված նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից, ով օգնություն է ցուցաբերել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ժամանակ։

«Էությունն այն է, որ լուսանկարում պատկերված են հայ փոքրիկ աղջիկներ` նորվեգական տիկնիկներով...Նրանք ունեին երազանց` արագ լուսանկարվել, որպեսզի հետո խաղան իրենց տիկնիկների հետ, որոնք այդ տարիներին հազվադեպ երևույթ էին։ Սակայն, ցավոք, այդ երազանքն այդպես էլ չիրականացավ», – ավելացրեց Ստեփանյանը։

Պրահայի Քվադրինալեն (PQ) բեմանկարչության և թատերական ճարտարապետության ներկայացման միջազգային մրցույթ է, որն աշխարհում նմանատիպ խոշորագույն և հեղինակավոր միջոցառումն է։ Այն իրականացվում է Չեխիայի մշակույթի նախարարության կողմից` ԵՄ–ի աջակցությամբ։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։