483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին 16 երկրից ժամանած ջութակահարներ կմասնակցեն
17:18
06 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/.  Հունիսի 6-14-ը Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին 16 երկրից ժամանած ջութակահարներ կմասնակցեն, շաբաթ օրը լրագրողներին ասաց մրցույթի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը:

«Երբ մենք դեռ նոր էինք սկսել մրցույթն անցկացնել, մասնակիցների թվում շատ քիչ էին արտասահմանյան կատարողները, բայց 11 տարում մեզ հաջողվեց ճանաչում ձեռք բերել ամբողջ աշխարհում, և այսօր Երևան են ժամանել 16 երկրի ներկայացուցիչներ», - ասաց Սմբատյանը:

Նրա խոսքով` այսօր Արամ Խաչատրյանի անվան մրցույթն իր արժանի տեղն ունի այնպիսի հեղինակավոր միջոցառումների շարքում, ինչպիսիք են Չայկովսկու անվան մրցույթը կամ Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթը:

«Մեզ են դիմել 60 ջութակահարներ, նրանցից ընտրվել են 25-ը, որոնց թվում` հինգ մասնակից Հայաստանից: Ժյուրիի կազմում կընդգրկվեն հայտնի երաժիշտներ Էդուարդ Թադևոսյանը (Հայաստան), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Ինո Միրկովիչը (Խորվաթիա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Թոնգ Վեիդոնգը (Չինաստան), Իգոր Պետրուշևսկին (Մեծ Բրիտանիա)», - հայտնեց Սմբատյանը:

Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ պետք է գնահատել այն ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել վերջին տարիներին:

«Հեշտ չէ լինել Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ: Ես Խաչատրյանի անվան մրցույթը կհամեմատեի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ, քանի որ երկուսն էլ մեր մշակույթը ներկայացնում են աշխարհին», - ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով` այս տարի որոշվել է, որ հետագայում մրցույթին կարող են մասնակցել նաև դիրիժորները:

Բացի այդ, Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 2016թ.-ի  նիստը կանցկացվի Հայաստանում:

Մամուլի ասուլիսի ընթացքում Ucom ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն ասաց, որ Խաչատրյանի անվան մրցույթի հովանավոր լինելը մեծ պատիվ է:

«Մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք մրցույթի անցկացմանն աջակցելու առաջարկը: Լինելով հայակական կազմակերպություն` մենք փորձում ենք աջակցել ցանկացած միջոցառման, որն ուղղված է հայկական մշակույթի զարգացմանն ու խթանմանը», - ասաց Բարսեղյանը:

Մրցույթին կմասնակցեն 25 երիտասարդ ջութակահարներ 16 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Ավստրիայից, Կորեայից, Ճապոնիայից, Սերբիայից, Էստոնիայից, Վենեսուելայից և Ղազախստանից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են Հայաստանի մշակույթի նախարարությունն ու «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, աջակցում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։