486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում առաջին անգամ ելույթ կունենա Anathema աշխարհահռչակ ռոք–խումբը
15:54
03 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Anathema աշխարհահռչակ ռոք–խումբն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում հունիսի 3–ին` Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

«Anathema խմբի համերգը մեծ իրադարձություն կդառնա հայ հանդիսատեսի համար։ Երաժիշտները մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց ելույթին և նախատեսվածից շուտ են սկսել sound-check-ը», – ասաց համերգի կազմակերպիչ և One Production–ի ղեկավար Վարդուհի Դավթյանը։

Նա նշեց, որ, ցավոք, տեղի ունեցան նաև տհաճ անակնկալներ։ Խմբի կիթառահարն օդանավակայանում իրենց վատ էր զգում, սակայն վստահորեն նշեց, որ համերգի որակը դրանից չի տուժի, քանի որ խմբում երաժիշտների և վոկալիստների փոփոխությունը սովորական պրակտիկա է։

The Beautified Project խմբի երաժիշտ Անդրե Սիմոնյանը, ով ելույթ կունենա Anathema ռոք–խմբի համերգին, նշեց, որ խմբի երկրպագուն է և արդեն 15 տարի հետևում է երաժիշտների գործունեությանը։

«Նրանք սկսել են զրոյից և դարձել աշխարհահռչակ խումբ։ Միշտ երազել եմ նրանց հետ ելույթ ունենալ միևնույն բեմում, հատկապես` Հայաստանում», – ասաց Սիմոնյանը։

Anathema–ն բրիտանական ռոք–խումբ է, որը ստեղծվել է Լիվերպուլում 1990 թ.–ին։ Խումբն աստիճանաբար փոխեց ոճը` death doom metal-ից անցնելով պրոգրեսիվ ռոքի։ Վերջին ալբոմներում զգացվում է Pink Floyd–ի ազդեցությունը։

Paradise Lost և My Dying Bride երկու բրիտանական խմբերի հետ միասին Anathema–ն համարվում է death doom metal-ի հիմնադիրներից մեկը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։