486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Նյու Յորքի խոշորագույն «Book Expo-America» գրքի ցուցահանդեսին
17:51
27 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Նյու Յորքի խոշորագույն «Book Expo-America» գրքի ցուցահանդեսին, որը կանցկացվի մայիսի 27-29-ը, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի մշակույթի փոխնախարար Ներսես Տեր–Վարդանյանը։

«Հայկական տաղավարում կներկայացվի ավելի քան 250 գիրք, որոնց մեծամասնությունը` օտար լեզվով», – ասաց Տեր–Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ այս տարի Հայաստանի մասնակցությունը միջազգային գրքին վերաբերող ծրագրերին ծավալներով և բովանդակությամբ աննախադեպ էր, քանի որ արդեն իսկ 2015 թ.  առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստանը մասնակցել է ութ միջազգային գրքի ցուցահանդեսի և տոնավաճառի։ «Համեմատության համար կարող եմ նշել, որ ամբողջ 2014 թ. ընթացքում մեր երկիրը մասնակցել է վեց արտասահմանյան գրքի ցուցահանդեսի և տոնավաճառի», – ընդգծեց Տեր–Վարդանյանը։

Նրա խոսքերով` առաջին ցուցահանդեսը, որում ներկայացել է Հայաստանն այս տարի, տեղի է ունեցել փետրվարին Մինսկում, այնուհետև մարտին Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են գրքի միջազգային տոնավաճառին Փարիզում, իսկ ապրիլին` Ալմա Աթայում և Լոնդոնում։

Մայիսին Հայաստանը մասնակցել է գրքի միջազգային տոնավաճառների Վարշավայում, Սալոնիկում և Թեհրանում։

«Տարբեր միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունն առաջին հերթին օգնում է ներկայացնել Հայաստանը և հայկական գրականությունը օտարազգի ընթերցողներին և հրատարակիչներին։ Այսպիսի միջոցառումները կարևոր են նաև հեղինակային իրավունքի պայմանավորվածությունների ձեռք բերման առումով, և խոսքն ինչպես հայերեն թարգմանված օտարալեզու գրքերի, այնպես էլ հակառակի մասին է», – նշեց փոխնախարարը։

Նա ավելացրեց, որ այս տարի մեկ այլ խոշորագույն գրական միջոցառումներից էր «Գրական տապան. ապրիլ» փառատոնը, որը անցկացվեց Հայաստանում ապրիլի 20-29-ը և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

«Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ 123 գրքի շնորհանդես։ Մինչ օրս «Գրական տապան» փառատոնը Հայաստանում այցելել է մոտ 90 գրող 38 երկրից», – նշեց Տեր–Վարդանյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:08
27 Փետրվարի 2017
Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2017»–ը. հայտնի են հաղթողների անունները
Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխությունը։
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին: