486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Չինաստանում հունիսի 28–ից հուլիսի 2–ը. մշակույթի նախարարություն
17:12
27 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չինաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն հունիսի 28–ից հուլիսի 2–ը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության ղեկավար Սվետլանա Սահակյանը։

«Տվյալ միջոցառման շրջանակում կկազմակերպվի ցուցահանդես, որը կներկայացնի հայկական պատմամշակութային ժառանգությունը և ժողովրդական արվեստը։ Մենք փորձում ենք ցուցադրությունում ներգրավել նաև հայ նկարիչ և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հավաքածուն»,– նշեց Սահակյանը։

Նրա խոսքով` Հայկական մշակույթի օրերի երաժշտական մասին կմասնակցի «Բերդ» պարային համույթը։

Սահակյանը պատմեց առաջիկայում ծրագրած միջոցառումների մասին։

«Մշակույթի նախարարությունը նաև ծրագրում է Հայաստանի մշակույթի օրեր անցկացնել Եգիպտոսում, նախնական տվյալներով` միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 14-21–ին կամ 22–ին։ Առայժմ սպասում ենք եգիպտական կողմի հաստատմանը»,– ասաց Սահակյանը։

Նա նշեց նաև, որ հունիսի 3–ին Ֆրանսիայում ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում կանցկացվի «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգ, որին կմասնակցեն արվեստի երիտասարդ գործիչներ Հայաստանից։ Մասնավորապես, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենան երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները։

«Սա Մշակույթի նախարարության նախաձեռնած առաջին միջոցառումն է, որը կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում, իսկ համերգը նվիրված կլինի ՅՈՒՆԵՍԿՕ–ի հիմնադրման 70–ամյակին»,– նշեց Սահակյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։