483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Միսաք Մանուշյանի պատկերով նամականիշ է շրջանառության մեջ դրվել
04:30
27 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թվականի մայիսի 26-ին «Հայփոստ» ՓԲԸ-ն մարեց և շրջանառության մեջ դրեց նոր նամականիշ` նվիրված բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին:

Նամականիշը մարելու արարողությունն անցկացվեց «Հայփոստ» ՓԲԸ-ի ուսումնական կենտրոնում։ Միսաք Մանուշյանը նամականիշի վրա պատկերված է Փարիզի Հաղթական կամարի, «Կարմիր պաստառի» և Անմար կրակի, ինչպես նաև իր կնոջը՝ Մելինե Մանուշյանին ուղղված նամակի հատվածի խորապատկերին:

«Կարմիր պաստառը», որի վրա պատկերված էին Մանուշյանի և նրա ընկերների դիմանկարները, տարածել էր ֆաշիստական զորքը` ընդհատակյա գործիչներին հայտնաբերելու նպատակով:

марка, гашениеՆամականիշի պատրաստման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:

«Նամականիշը շրջանառության մեջ դնելը հարգանքի տուրք է մարդկանց, ովքեր, գտնվելով հայրենիքից, հարազատ մշակույթից և պատմությունից հեռու, ամեն ինչ արել են, որպեսզի բարձր պահեն հայի հեղինակությունը»,– նշեցին նախագծի նախաձեռնողները։

«Միսաք Մանուշյանի պատկերով նամականիշի թողարկումը կայացավ հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար նշանակալի տարում` ֆաշիզմի դեմ հաղթանակի 70–ամյակին։ Մենք իսկապես պետք է հպարտանանք հայ ժողովրդի արժանավոր զավակ Միսաք Մանուշյանով, իսկ Ֆրանսիան պետք է հպարտանա, որ նման քաղաքացի է ունեցել»,– ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը։

Айпост, марка, Мисак Манушян, погашениеՀայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտյեն նշեց, որ Միսաք Մանուշյանի ճակատագիրը բնորոշ է երկու երկրների համար։ Նա դժվար մանկություն է ունեցել` դառնալով Հայոց ցեղասպանության զոհ և շատ երիտասարդ հասակում կորցնելով իր ծնողներին։

«Փախչելով Ֆրանսիա` Մանուշյանը ճանաչել է այն որպես իր երկրորդ հայրենիք և պաշտպան կանգնել նրան` շարունակելով իր ծնողների` բռնության և դաժանության դեմ պայքարը։ Մանուշյանը հերոս է, որը ցույց տվեց, որ կարելի է սեփական կյանքը զոհել հանուն իր ժողովրդի, ինչպես նաև երկրի ազատության, որը ապաստան է տվել քեզ»,– նշել է Շարպանտյեն։

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում: 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն և ծանոթացել ֆրանսիական մշակույթին: 1925 թվականին տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից:

Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943 թվականին և երեք ամիս անց գնդակահարել: Մանուշյանն ընդամենը 37 տարեկան էր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:10
28 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
21:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
20:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
02:48
27 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
19:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
23:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
18:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
05:00
18 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
23:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
21:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
18:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
05:05
14 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։