486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հունիսի 3–6–ը Երևանում կանցկացվի «Օսեթիայի մշակույթի օրերը Հայաստանում» խորագրով արվեստների միջազգային փառատոնը
18:37
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հյուսիս–կովկասյան դաշնային օկրուգի սուբյեկտների միջազգային մշակութային հաղորդակցության նախագծի շրջանակում Երևանում հունիսի 3–6–ը կանցկացվի «Օսեթիայի մշակույթի օրերը Հայաստանում» խորագրով արվեստների միջազգային փառատոնը, նշվում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջում։

Նախագիծն իրականացնում է Հյուսիսային Օսեթիա–Ալանիա Հանրապետության պարուսույցների միությունը` Ռուսաստանի մշակույթի նախարարության և Հյուսիսային Օսեթիա–Ալանիա Հանրապետության աջակցությամբ։

Մշակույթի օրերի միջոցառումների ցանկում ներառված են Հյուսիսային Օսեթիա–Ալանիա Հանրապետության «Ալան» պարի համույթի մենահամերգը, որն արժանացել է Ժողովուրդների բարեկամության ակադեմիական շքանշանին, ՌԴ կառավարության մշակույթի ոլորտի մրցանակին, Ֆրանսիայի Դիժոն քաղաքում անցկացված Հինգ մայրցամաքների միջազգային փառատոնի ոսկե մեդալին։ Համույթը համառուսական և միջազգային մրցույթների հաղթող է, Կոստ Խետագուրովի  անվան պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է «Ոսկե Ապոլլոն» մրցանակին։

«Մշակութային նախագիծը «կզարդարի» արվեստի վարպետների` Հյուսիսային Օսեթիա–Ալանիա Հանրապետության օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի մենակատարների համերգը, որի գեղարվեստական ղեկավարն է Ռուսաստանի, Ուկրաինայի և Հյուսիսային Օսեթիա–Ալանիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գյորգիևան», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մշակույթի օրերի համերգային ծրագրի շրջանակում կկազմակերպվեն վոկալի, ժողովրդական–բեմական պարի և դերասանական վարպետության դասընթացներ, որոնք կվարեն Լարիսա Գյորգիևան, ՌԴ վաստակավոր արտիստ, «Ալան» համույթի գեղարվեստական ղեկավար Էլբրուս Կուբալովը, Հյուսիսային Օսեթիա–Ալանիայի ժողովրդական արտիստ, Օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի տնօրեն Անատոլի Գալաովը։

Նախագծի շրջանակում կկազմակերպվի դեկորատիվ–կիրառական արվեստի ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն  «Ասիկ» ընկերության վարպետների կողմից պատրաստված ազգային տարազներով կոլեկցիոն տիկնիկներ (ղեկավարն է Զալինա Ցախիլովան), ինչպես նաև «Ֆանդիր» ԲԲԸ—ի վարպետների կողմից պատրաստված ազգային օսեթական ձեռագործ երաժշտական գործիքներ, կներկայացվեն նաև «Իզոլդա» ընկերության բացառիկ ազգային տարազները (ղեկավարն է Իզոլդա Գոգիչաևան)։

«Հայաստանում նախատեսված Օսեթիայի մշակույթի օրերը թույլ կտան զգալիորեն ակտիվացնել մշակութային փոխանակումը երկու երկրների միջև, պայմաններ կստեղծեն բարեկամական կապերի ամրապնդման և միջազգային մշակութային համագործակցության հետագա զարգացման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միջազգային փառատոնը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:41
24 Հունվարի 2017
Հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները
Րոպեներ առաջ հրապարակվել են «Օսկարի» թեկնածուների անունները։

13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։