486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Սլավոնական գրականության օրն է նշվել Երևանում երթով և ֆլեշմոբով
17:45
25 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Սլավոնական գրականության օրն է նշվել Երևանում երկուշաբթի երթով և ֆլեշմոբով։

Երթն անցկացվել է Երևանի կենտրոնական փողոցներով` մեկնարկելով Մոսկվայի տնից։  Այն գլխավորել են Երևանի Ստանիսլավսկու անվան արտիստները` Կիրիլի և Մեֆոդիի` սլավոնական գրի ստեղծողների կերպարներով։

Шествие и флешмоб ко Дню славянской письменностиԹատրոնի մյուս արտիստները` Ալեքսանդր Պուշկինի և Լև Տոլստոյի կերպարներով, անցորդներին պատմել են տոնի նշանակության մասին և ռուսերեն լեզվով գեղարվեստական գրականություն բաժանել։

Երևանցիներին գրքեր են բաժանել նաև աշակերտները, ինչպես նաև Երևանում Մոսկվայի տան աշխատողները։ Երթն ավարտվել է  Հյուսիսային պողոտայում «Քաղաքի խորհրդանշական բանալի» հուշարձանի մոտ։

«Հայաստանում մենք Սլավոնական գրականության օրն անցկացնում ենք առաջին անգամ և շատ ենք ուզում, որ այդ միջոցառումը հետաքրքրի Երևանի բոլոր բնակիչներին։ Միջոցառման նպատակը ռուսաց լեզվի և մշակույթի զանգվածային դարձնելն է հայ հասարակությունում»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Կարինե Թութունջյանը։

Ըստ նրա` ռուսալեզու գրականության բաժանումը հիանալի գաղափար է, քանի որ յուրաքանչյուրը, ով գիրք է ստացել, անպայման կբացի և կնայի այն տուն վերադառնալուն պես, և դրանով իսկ կարելի է ընթերցանության նկատմամբ սեր սերմանել։

«Միջոցառումն ուղղված է ոչ միայն ռուսաց լեզուն զանգվածային դարձնելուն, այլ գրքի նկատմամբ առհասարակ վերաբերմունքը փոխելուն։ Կատարյալ իմանալով մայրենի լեզուն` պետք է նաև ուսումնասիրել հարևան երկրների և այլ օտար լեզուներ, քանի որ հենց դրանց իմացությունն է հաջողության ուղին»,– նշեց Թութունջյանը։

Միջոցառման կազմակերպիչն է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնը` Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական ու միազգային կապերի բաժնի ֆինանսական օժանդակությամբ։

Սլավոնական գրականության և մշակույթի օրը նշվում է ամեն տարի մայիսի 24–ին ամբողջ Ռուսաստանում, ինչպես նաև այլ երկրներում։ Տոնակատարություններն անցկացվում են սրբեր Կիրիլի և Մեֆոդիի պատվին։ Հենց նրանք են 863 թվականին կազմել սլավոնական այբուբենը, ինչը սկիզբ է դրել ռուսական մշակույթի և գրականության զարգացմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին: