480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Սլավոնական գրականության և մշակույթի օրվան նվիրված երթ, ֆլեշմոբ և համերգ կանցկացվի Երևանում
15:53
22 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Սլավոնական գրականության և մշակույթի օրվան նվիրված երթ, ֆլեշմոբ և համերգ կանցկացվի Երևանում, հայտնում է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի մամուլի ծառայությունը։

Երթը, որը կանցկացվի Երևանի կենտրոնական փողոցներով, մեկնարկում է Մոսկվայի տնից մայիսի 25–ին` տեղական ժամանակով ժամը 15։00–ին։ Այն կգլխավորեն Երևանի Ստանիսլավսկու անվան արտիստները` Կիրիլի և Մեֆոդիի` սլավոնական գրի ստեղծողների կերպարներով։

Թատրոնի այլ արտիստները` Ալեքսանդր Պուշկինի և Լև Տոլստոյի կերպարներով, անցորդներին կպատմեն տոնի նշանակության մասին և ռուսերեն լեզվով գեղարվեստական գրականություն կբաժանեն։

Երևանցիներին գրքեր կբաժանեն նաև աշակերտներ, ինչպես նաև Երևանում Մոսկվայի տան աշխատողները։ Երթը կավարտվի Հյուսիսային պողոտայում «Քաղաքի խորհրդանշական բանալին» հուշարձանի մոտ։

Այն կանցկացվի Արգիշտի փողոց 7 (Մոսկվայի տուն) – Գ. Լուսավորիչ – Մաշտոց պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա հատվածներում։

Հյուսիսային պողոտայում Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները կանցկացնեն զանգվածային ֆլեշմոբ, որի ընթացքում նրանք ձեռքները վեր բարձրացրած` կարտասանեն «Ի սկզբանէ էր բանն. և բանն էր առ Աստուած. և Աստուած էր բանն», քանի որ դրանք առաջին խոսքերն էին, որ գրել էին Կիրիլ և Մեֆոդի եղբայրները սլավոներենով` Հովհաննեսի Ավետարանից։ Այնուհետև ծրագրված է համերգ։

«Այս ակցիայի գլխավոր նպատակը ռուսաց լեզվի և մշակույթի զանգվածային դարձնելն է հայ հասարակությունում, քանի որ ռուս և հայ ժողովուրդները դարեր շարունակ բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են, որոնք չեն կորցրել միմյանց նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը, սերն ու հարգանքը մինչ օրս»,– նշել են ՄՄԳԿ–ում։

Միջոցառման կազմակերպիչն է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնը` Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական ու միազգային կապերի բաժնի ֆինանսական օժանդակությամբ։

Սլավոնական գրականության և մշակույթի օրը նշվում է ամեն օր մայիսի 24–ին ամբողջ Ռուսաստանում, ինչպես նաև այլ երկրներում։ Տոնակատարություններն անցկացվում են սրբեր Կիրիլի և Մեֆոդիի պատվին։ Հենց նրանք են 863 թվականին կազմել սլավոնական այբուբենը, ինչը սկիզբ է դրել ռուսական մշակույթի և գրականության զարգացմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը: