485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Համագործակցության աստղեր» մրցանակը «Մշակույթ և արվեստ» անկանակարգում շնորհվել է Ռաֆայել Քոթանջյանին
19:19
20 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Թատրոնի և կինոյի հայտնի հայ դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը դարձել է   «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր «Մշակույթ և արվեստ» անվանակարգում, հայտնում է ԱՊՀ մարդասիրական գործակցության միջպետական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Դափնեկիրների անունները հայտարարել է Միջպետական մրցանակի հանձնման հանձնաժողովը։

Նույն անվանակարգում մրցանակ է շնորհվել Արվեստի ղազախական ազգային ակադեմիայի ռեկտոր Բիբիգուլ Նուսիպժանովային և Պ.Ի Չայկովսկու անվան պետական ակադեմիական Սիմֆոնիկ մեծ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Ֆեդոսեևին։

Գիտության և կրթության ոլորտում մրցանակակիրներ են դարձել Տաջիկստանի Հանրապետության ԳԱ ակադեմիկոս, միջազգային անվտանգության ոլորտի մասնագետ Տալբակ Նազարովը և ղրղըզ նկարիչ և մանկավարժ Դինարա Չոչումբաևան։

Մարդասիրական գործունեության բնագավառում մրցանակը շնորհվել է ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևին, բելառուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոստիսլավ Յանկովսկուն և Մոլդովայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայիլ Մունտյանին։

«Համագործակցության աստղեր» մրցանակը սահմանել  են 2009 թվականին ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական գործակցության խորհուրդը և Մարդասիրական գործակցության միջպետական հիմնադրամը։ Այն ամեն տարի շնորհիվում է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին համաշխարհային ձեռքբերումների մակարդակին համապատասխանող և ԱՊՀ յուրաքանչյուր անդամ պետության զարգացմանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Համագործակցության զարգացմանը նպաստող մարդասիրական գործունեության ոլորտի առավել զգալի հաջողությունների համար։ 

Մրցանակի չափը երկու միլիոն ռուբլի է։

Դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը կանցկացվի հունիսի 6–ին Վորոնեժում, որը 2015 թվականին դարձել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։