485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի կողմից ևս մեկ անգամ հնչեցվել է մշակույթի միջոցով. Հարությունյան
14:57
19 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիան այն երկրներից մեկն է, որը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ճանաչման հարցը ևս մեկ անգամ բարձրացվել է մշակույթի միջոցով, երեքշաբթի ասաց «Մշակույթների երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը։

Մայիսի սկզբին Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կայացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի «Waiting For The Dawn» մենահամերգը և Տիգրան Կիրակոսյանի «Ձայներ անցյալից» նկարչի լայնածավալ ցուցանահանդեսը։

«Դա արդեն երկրորդ նախաձեռնությունն է։ Առաջին անգամ մենք անցկացրել ենք Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառում ապրիլին Իբերլինգեն քաղաքում, և քաղաքապետարանն այդ իրադարձության նկատմամբ մեծ հետաքրքրություն է արտահայտել»,– ասաց Հարությունյանը Sputnik–Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, Տիգրան Կիրակոսյանը, աշխատելով գերմանական Հալեում (Halle, Սաքսոնիա–Անհալթ) մի քանի ամիսների ընթացքում մոտ 50 կտավ է նկարել, որոնցից 19–ը ցուցադրվել է գերմանական թանգարանում։ Միաժամանակ, նրան հնարավորություն է ընձեռվել աշխատել արվեստանոցում։

Айк МеликянՀարությունյանն ավելացրեց նաև, որ Հայկ Մելիքյանի «Waiting For The Dawn» համերգը կայացել է գերմանական Հենդել քաղաքում։

«Այդ նախաձեռնությունները շատ կարևոր են, նախևառաջ, իրենց էությամբ։ Համերգը և ցուցահանդեսը ճանաչելի են դարձնում երկիրը»,– ասաց նա։

Հարությունյանն ավելացրեց նաև, որ արվեստի հայ գործիչների համերգն ու ցուցահանդեսը գրավել են գերմանացի հանդիսատեսի ուշադրությունը, և այժմ Տիգրան Կիրակոսյանն այլ քաղաքներում ցուցահանդեսի անցկացման մասին առաջարկություններ է ստանում։

«Մշակույթների երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ գերմանական ԶԼՄ–ները շատ ակտիվ լուսաբանում էին ինչպես հայ դաշնակահարի, այնպես էլ նկարչի ցուցահանդեսը։

Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը նշեց, որ իր համերգի ժամանակ կատարել է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

«Իմ նպատակն էր` ցույց տալ գերմանացի հանդիսատեսին հայ կոմպոզիտորներին «Արևածագին սպասելիս» ծրագրի շրջանակում, և ունկնդիրները պարզապես ցնցված էին հայկական ստեղծագործություններից»,– ասաց Մելիքյանը։

Тигран КиракосянՏիգրան Կիրոկոսյանն ավելացրեց, որ այդքան հետաքրքիր ծրագիրը Գերմանիայում իրականացնելու համար շատ ուժ և ժամանակ է ծախսվել։

«Արվեստանոցում շատ հնարավորություններ կային, որոնք ոգեշնչում էին։ Մինչև վերջ վախենում էի, որ ցուցահանդեսը չի ունենա «իր դեմքը», սկիզբը, զարգացումը և ավարտը, բայց ամեն ինչ հաջող անցավ»,– ասաց Կիրակոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին:
14:12
28 Դեկտեմբերի 2016
Էլինա Ջանիբեկյանը կարողացավ իր երազանքն իրականություն դարձնել` համոզելով «աստղային» ամուսնուն
Հանրաճանաչ շոումենների կանայք սովորաբար իրենց տաղանդավոր ամուսինների ստվերում են մնում: