486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ալեգրովայի երևանյան համերգի կազմակերպիչները հայտնում են, որ բոլոր ցանկացողներին տոմսերի գումարները կվերադարձնեն մայիսի 25-ից հետո
17:16
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրինա Ալեգրովայի երևանյան համերգի կազմակերպիչները հաստատեցին, որ երգչուհու համերգը կկայանա մայիսի 23-ին, սակայն եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա ներկա լինել համերգին, մայիսի 25-ից հետո կարող են հետ ստանալ տոմսերի գումարները, ուրբաթ լրագրողներին ասաց Forpostart Production ընկերության պրոդյուսեր և տնօրեն Զառա Մխեյանը։

«Մայիսի 25-ին մեր ընկերության կայքի համապատասխան բաժնում կնշենք տոմսերի գումարը վերադարձնելու հստակ օրը կամ օրերը»,– նշեց Մխեյանը։

Նա ավելացրեց, որ համերգից հետո համապատասխան վերլուծություն կանցկացնի կազմակերպության հետ համագործակցող ապահովագրական ընկերությունը, այնուհետև կազմակերպության որոշած օրը ցանկացողները կարող են Մարզահամերգային համալիրի տոմսարկղից հետ ստանալ իրենց գումարները։

«Շատերն արդեն ստացել են իրենց գումարները։ Ուզում եմ նշել, որ որևէ տոմսարկղ գումար վերադարձնելու պատասխանատվություն չի կրում, ողջ պատասխանատվությունը կրում է մեր կազմակերպությունը»,– նշեց Մխեյանը։

Նրա խոսքով` ավելի վաղ վաճառված տոմսերն ուժի մեջ են մնում, և նրանք, ովքեր տոմս ունեն, կարող են հաջորդ շաբաթ ներկա լինել Ալեգրովայի համերգին։ Երգչուհին Հայաստան կժամանի մայիսի 23-ին։

Մխեյանը նշեց նաև, որ մեկ ամիս առաջ, երբ փոխվել էր համերգի օրը, մարդիկ ընկերության էլեկտրոնային փոստին բազմաթիվ նամակներ էին ուղարկում, որոնցում ներկայացնում էին իրենց բողոքն ու անգամ վիրավորական արտահայտություններ գրում։ Ընկերության ներկայացուցիչներն ամեն օր պատասխանում էին այդ նամակներին, սակայն ավելի ուշ հատուկ տեքստ մշակվեց, որն ավտոմատ կերպով ուղարկվում էր բոլոր նմանատիպ նամակներին։ Տեքստում նշվում էր, որ համերգի օրվա վերաբերյալ հավելյալ տեղեկություն կներկայացվի։

Իրինա Ալեգրովան մայիսի 23-ին 16։00-ին ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգը կոչվում է «На бис»։

Ռուսաստանի ժողովրդական արտիստը ռուսական էստրադայի ամենավառ, հզոր և ցանկալի երգչուհիներից մեկն է։ Տարբեր տարիներին կատարած նրա հիթերից են «Հարսանեկան ծաղիկները», «Ծննդյան օրը», «Կայսրուհին», «Կրտսեր լեյտենանտը», «Չեմ հավատում», «Ողջույն, Անդրեյ», «Անավարտ սիրավեպ», «Օտարական» երգերը։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: