478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական թանգարաններն անակնկալներ կներկայացնեն «Թանգարանային գիշերվա» այցելուներին
15:49
15 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական թանգարաններն անակնկալներ կներկայացնեն «Թանգարանային գիշերվա» այցելուներին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի ICOM (Թանգարանների միջազգային խորհուրդ) ազգային կոմիտեի նախագահ Մարինա Հարոյանը։

Նա նշեց, որ Թանգարանային գիշեր ակցիան անցկացվում է Հայաստանում 2005 թվականից, այս տարի ակցիային, որը կանցկացվի մայիսի 16–ի ժամը 18։00–ից մինչև կեսգիշեր, մասնակցում են Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր թանգարանները։
 
Ըստ նրա` ակցիան կանցկացվի «Թանգարանները` որպես հիշողության վկաներ» կարգախոսով և կնվիրվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Բացի այդ, մայիսի 18–ին Հայաստանում կանցկացվի նաև Թանգարանների միջազգային օրը «Թանգարանները հանուն կայուն զարգացման» կարգախոսով, երբ տեղական թանգարանները նույնպես բաց կլինեն, բայց արդեն մինչև երեկոյան ժամը վեցը։

«Այս տարի ակցիային միացել են նաև կորպորատիվ թանգարանները, մասնավորապես, Երևանի կոնյակի գործարանի թանգարանը և Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը, որտեղ բոլոր ցանկացողները նույնպես կարող են այցելել անվճար»,– ասաց Հարոյանը։

Նա նշեց, որ նախորդ տարիների պես, բազմաթիվ թանգարաններ իրենց այցելուների համար հատուկ ծրագրեր և անակնկալներ են պատրաստել, որոնց հետ կարելի է ծանոթանալ` միայն թանգարաններ այցելելով։

Մասնավորապես, թանգարանային որոշ հարթակներում նախատեսված են երաժշտական բեմադրություններ, ցուցադրությունների թեմատիկ դասախոսություններ, ինտերակտիվ խաղերի մասնակցություն, գիշերային զբոսանք «Էրեբունի» թանգարանի միջնաբերդով, ինչպես նաև ստվերների թատրոն, որին կարող են մասնակցել նաև իրենք` այցելուները։

«Թանգարաններից յուրաքանչյուրը փորձել է տարբերվել և նախապատրաստել  սեփական ծրագիր, որը թույլ է տալիս ավելի հետաքրքիր դարձնել ներկայացված ցուցադրությունները։ Միաժամանակ, ցեղասպանության թեման կարմիր թելով կանցնի բոլոր միջոցառումներով»,– ասաց Հարոյանը։

Միաժամանակ բոլոր ցանկացողները կարող են սելֆի անել և թողնել այն «Թանգարանային գիշերվա» միջազգային կայքում, ինչպես նաև մասնակցել դրա համար հատուկ ստեղծած զրուցարանին։

Ինչպես նշեց Հարոյանը, միայն «Թանգարանային գիշերը» հայկական բազմաթիվ թանգարաններն ունենում է գործնականում նույնքան այցելու, որքան ողջ տարվա ընթացքում, իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այցելուների թիվը տարեցտարի աճում է։

«Հատկանշական է այն փաստը, որ եթե ակցիայի անցկացման առաջին տարում թանգարանների գիշերի այցելուները հիմնականում երիտասարդներ էին, ապա վերջին տարիներին միտումն արդեն անցնում է ընտանեկան այցելություններին»,– ասաց Հարոյանը։

Թանգարանների միջազգային օրը, որն ամբողջ աշխարհում նշվում է մայիսի 18–ին, հիմնվել է 1977 թվականին Մոսկվայի թանգարանների միջազգային խորհրդի 11–րդ գլխավոր համաժողովում` խորհրդային պատվիրակության նախաձեռնությամբ։ 

«Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է 2005 թ.–ից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցությունների նախարարության նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM), ՅՈւՆԵՍԿՕ–ի և Եվրոպայի Խորհրդի հովանու ներքո։ Հայաստանը ակցիային է միացել նույն թվականին, այն ժամանակ ակցիային մասնակցել է 9 հայկական թանգարան։ Նախորդ տարի ակցիային մասնակցել է 100 թանգարան Հայաստանից և Ղարաբաղից։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը:
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։